🎥 Ա Սերիա․ Ռոման հաղթեց Սասուոլոյին՝ բարձրանալով երրորդ հորիզոնական — Armsport.am

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ռոման» «Օլիմպիկոյում» խնդիրներ չունեցավ «Սասուոլոյի» դեմ խաղում՝ հաղթելով 2-0 հաշվով։ «Գայլերի» կազմում գոլերով աչքի ընկան Մանու Կոնեն և Մատիաս Սուլեն՝ համապատասխանաբար 76-րդ և 79-րդ րոպեներին։ Այսպիսով, այս հանդիպումից հետո «գայլերը» վաստակած միավորների քանակը հասցրեցին 39-ի՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական։ «Սասուոլոն» 12 միավորով զբաղեցնում է 23-րդ տեղը։ Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ Ա … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Նիգերիան հաղթեց Ալժիրին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի դիմակայությունում Նիգերիայի հավաքականը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ալժիրի ընտրանու դարպասը (2-0)։ «Արծիվների» կազմում գոլերով աչքի ընկան Վիկտոր Օսիմհենը և Ակոր Ադամսը՝ համապատասխանաբար 47-րդ և 57-րդ րոպեներին։ Այսպիսով, Էրիկ Շելի գլխավորած թիմը պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը կլինի Մարոկկոյի հավաքականը։ Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

​🎥 Լա լիգա. Վիլյառեալը հաղթեց Ալավեսին և բարձրացավ 3-րդ հորիզոնական — Armsport.am

Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում կայացավ «Վիլյառեալ» — «Ալավես» հանդիպումը։ Թիմերը մրցեցին Վիլյառեալի «Կերամիկա» մարզադաշտում։ Տանտերերը վստահ հաղթանակ տարան 3։1 հաշվով։ ​Հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին բացեց «Վիլյառեալի» հարձակվող Ալբերտո Մոլեյրոն։ Ընդամենը 6 րոպե անց Ժերար Մորենոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 75-րդ րոպեին Ժորժ Միկաուտաձեն խփեց երրորդ գնդակը։ Խաղավարտին մոտ՝ 82-րդ րոպեին, Անտոնիո Մարտինեսին հաջողվեց … Read more

🎥 10։1. Ման Սիթիի խելահեղ հաղթանակը գավաթի խաղում — Armsport.am

​«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տարավ «Էքսետեր Սիթիի» նկատմամբ։ ​Մանչեսթերում կայացած հանդիպումն ավարտվեց 10։1 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի։ Նշենք, որ «Էքսետեր Սիթին» հանդես է գալիս Անգլիայի ուժեղագույնների երրորդ դիվիզիոնում։ ​«Քաղաքաբնակների» կազմում իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Անտուան Սեմենյոն։ Դուբլ ձևակերպեց Ռիկո Լյուիսը, աչքի ընկան նաև Մաքս Ալեյնը, … Read more

Նեյմարի անսպասելի ընտրությունը․ ո՞վ է աշխարհի լավագույն կիսապաշտպանը ըստ բրազիլացու

​Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը, որը նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում», Մադրիդի «Ռեալի» խաղացողին անվանել է աշխարհի լավագույն կիսապաշտպան։ ​«Կարծում եմ՝ Արդա Գյուլերն աշխարհի լավագույն կիսապաշտպանն է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Total Cristiano-ն X սոցիալական ցանցում։ ​Գյուլերը «Արքայական ակումբում» հանդես է գալիս 2023 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում թուրք ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով … Read more

Անգլիայի գավաթ․ Քրիսթալ Փելասը պարտվեց 6-րդ դիվիզիոնը ներկայացնող թիմին — Armsport.am

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Քրիսթալ Փելասը» արտագնա խաղում 1։2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Մաքլսֆիլդից»։ ​Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Փոլ Դոուսոնը։ 60-րդ րոպեին Այզակ Բաքլի-Ռիկետսը կրկնապատկեց «Մաքլսֆիլդի» առավելությունը։ Լոնդոնյան ակումբի կազմում միակ գոլը խաղավարտին խփեց Յերեմի Պինոն։ Տեսանյութերը` ԱՅՍՏԵՂ ​Հատկանշական է, որ «Մաքլսֆիլդը» ելույթ է ունենում Ազգային հյուսիսային լիգայում (National League North), … Read more

Հայտնի է ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդը — Armsport.am

Հայտնի է դարձել, թե ով է համարվում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի թիվ մեկ հավակնորդը։ Հիշեցնենք, որ վերջերս «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը։ Մարկ Բրուքսի տեղեկություններով՝ թափուր պաշտոնի գլխավոր հավակնորդը ավստրիացի Օլիվեր Գլասներն է, որը ներկայումս գլխավորում է անգլիական Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ՝ «Քրիստալ Փելասը»։ Սպասվում է, որ նշանակումը … Read more

Նա աշխարհի լավագույն կիսապաշտպանն է. Նեյմարը հիացած է Ռեալի ֆուտբոլիստով — Armsport.am

Բրազիլական «Սանտոսի» աստղային հարձակվող Նեյմարն անկեղծացել է Մադրիդի «Ռեալի» խաղացողներից մեկի հանդեպ ունեցած իր համակրանքի մասին: Բրազիլացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ 20-ամյա թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերին համարում է լավագույնն իր դիրքում։ «Գյուլերը ապշեցուցիչ ֆուտբոլիստ է, որն օժտված է բացառիկ որակներով։ Կարծում եմ՝ նա աշխարհի լավագույն կիսապաշտպանն է», — Նեյմարի խոսքերը մեջբերում է Madrid Universal-ը։ Հիշեցնենք, … Read more

Բարսելոնան Ռեշֆորդին տեղեկացրել է նրա ապագայի վերաբերյալ իր ծրագրերի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Բարսելոնայում», մեծ հավանակամությամբ կարիերան կշարունակի Իսպանիայում։ Կողմերի միջև կնքված գործարքում առկա է ֆուտբոլիստի տրանսֆերը 30 միլիոն եվրոյով գնելու կետ, որը կատալոնական ակումբը կարող է ակտիվացնել իր հայեցողությամբ։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյը, «կապտանռնագույններն» արդեն իսկ տեղեկացրել են անգլիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչներին մրցաշրջանի ավարտից … Read more

Նոր վնասվածք. Ռեալը Բարսելոնայի դեմ եզրափակիչին կարող է մոտենալ լուրջ կորստով

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Ռոդրիգո Գոեսի մասնակցությունն Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք եզրափակիչին հարցականի տակ է։ Այս մասին հայտնում է COPE-ը։ Ըստ աղբյուրի՝ բրազիլացի ֆուտբոլիստն անհանգստություն ունի ծնկատակի ջլի շրջանում, ինչը ուղեկցվում է ցավային զգացողություններով։ Այսօր՝ հունվարի 10-ին, ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որի արդյունքներով պարզ կդառնա՝ կկարողանա՞ արդյոք նա դուրս գալ խաղադաշտ։ Իսպանիայի Սուպերգավաթի վճռորոշ … Read more