🎥 10։1. Ման Սիթիի խելահեղ հաղթանակը գավաթի խաղում — Armsport.am

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տարավ «Էքսետեր Սիթիի» նկատմամբ։

​Մանչեսթերում կայացած հանդիպումն ավարտվեց 10։1 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի։ Նշենք, որ «Էքսետեր Սիթին» հանդես է գալիս Անգլիայի ուժեղագույնների երրորդ դիվիզիոնում։

​«Քաղաքաբնակների» կազմում իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Անտուան Սեմենյոն։ Դուբլ ձևակերպեց Ռիկո Լյուիսը, աչքի ընկան նաև Մաքս Ալեյնը, Տիջանի Ռեյնդերսը, Նիկո Օ’Ռայլին և Ռայան Մակայդուն։ «Էքսետերի» ֆուտբոլիստները ևս մի քանի գնդակ ուղարկեցին սեփական դարպասը։ Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Ջորջ Բիրչը։

Տեսանյութերը` ԱՅՍՏԵՂ

Անգլիայի գավաթ, 2025-26, 3-րդ շրջան

«Մանչեսթեր Սիթի» (Մանչեսթեր) — «Էքսետեր Սիթի» (Էքսետեր) — 10:1 (4:0)

Գոլերը՝ Ալեյն (12), Էռնանդես (24, ինքնագոլ), Դոյլ-Հեյզ (42, ինքնագոլ), Ֆիցվոտեր (45, ինքնագոլ), Լյուիս (49, 90), Սեմենյո (54), Ռեյնդերս (72), Օ’Ռայլին (79), Մակայդու (87) — Բիրչ (90)։

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչի մյուս հանդիպումների արդյունքները․

​«Բերնլի» — «Միլուոլ» — 5:1
​«Ֆուլհեմ» — «Միդլսբրո» — 3:1
​«Շեֆիլդ Ուենսդեյ» — «Բրենտֆորդ» — 0:2
​«Էվերտոն» — «Սանդերլենդ» — 1:1 (0:1, 1:0, 11մ՝ 0:3)
​Գոլերը՝ Գարներ (89, 11մ) — Լե Ֆե (30)։

Leave a Comment