🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Նիգերիան հաղթեց Ալժիրին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի դիմակայությունում Նիգերիայի հավաքականը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ալժիրի ընտրանու դարպասը (2-0)։

«Արծիվների» կազմում գոլերով աչքի ընկան Վիկտոր Օսիմհենը և Ակոր Ադամսը՝ համապատասխանաբար 47-րդ և 57-րդ րոպեներին։

Այսպիսով, Էրիկ Շելի գլխավորած թիմը պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը կլինի Մարոկկոյի հավաքականը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Leave a Comment