🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Նիգերիան հաղթեց Ալժիրին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի դիմակայությունում Նիգերիայի հավաքականը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ալժիրի ընտրանու դարպասը (2-0)։ «Արծիվների» կազմում գոլերով աչքի ընկան Վիկտոր Օսիմհենը և Ակոր Ադամսը՝ համապատասխանաբար 47-րդ և 57-րդ րոպեներին։ Այսպիսով, Էրիկ Շելի գլխավորած թիմը պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը կլինի Մարոկկոյի հավաքականը։ Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

🎥 Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը — Armsport.am

Կոտ դ’Իվուարի հավաքականը դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը։ 1/8 եզրափակիչում իվուարցիները 3:0 հաշվով հաղթանակ տարան Բուրկինա Ֆասոյի ընտրանու նկատմամբ։ Գոլերի հեղինակ դարձան Ամադ Դիալոն, Յան Դիոմանդեն և Բազումանա Տուրեն։ Գոլերի տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ Հունվարի 10-ին կայանալիք քառորդ եզրափակիչում Կոտ դ’Իվուարի հավաքականը կմրցի Եգիպտոսի թիմի հետ։ Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են. Մալի — … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ. Նիգերիան ջախջախեց Մոզամբիկին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Նիգերիայի հավաքականը ջախջախիչ հաշվով հաղթանակ տարավ Մոզամբիկի ընտրանու նկատմամբ (4-0): Նիգերիացիների կազմում հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Ադեմոլա Լուկմանը: Այնուհետև դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Օսիմհենը՝ աչքի ընկնելով համապատասխանաբար 25-րդ և 47-րդ րոպեներին: Խաղի վերջնական հաշիվը 75-րդ րոպեին ձևակերպեց Ակոր Ադամսը՝ 4-0: Այսպիսով, Էրիկ Շելի գլխավորած թիմը միացավ … Read more