Նա աշխարհի լավագույն կիսապաշտպանն է. Նեյմարը հիացած է Ռեալի ֆուտբոլիստով — Armsport.am

Բրազիլական «Սանտոսի» աստղային հարձակվող Նեյմարն անկեղծացել է Մադրիդի «Ռեալի» խաղացողներից մեկի հանդեպ ունեցած իր համակրանքի մասին: Բրազիլացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ 20-ամյա թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերին համարում է լավագույնն իր դիրքում։

«Գյուլերը ապշեցուցիչ ֆուտբոլիստ է, որն օժտված է բացառիկ որակներով։ Կարծում եմ՝ նա աշխարհի լավագույն կիսապաշտպանն է», — Նեյմարի խոսքերը մեջբերում է Madrid Universal-ը։

Հիշեցնենք, որ Արդա Գյուլերը մադրիդցիների գույները պաշտպանում է 2023 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի կազմում երիտասարդ կիսապաշտպանն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment