Անգլիայի գավաթ․ Քրիսթալ Փելասը պարտվեց 6-րդ դիվիզիոնը ներկայացնող թիմին — Armsport.am

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Քրիսթալ Փելասը» արտագնա խաղում 1։2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Մաքլսֆիլդից»։

​Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Փոլ Դոուսոնը։ 60-րդ րոպեին Այզակ Բաքլի-Ռիկետսը կրկնապատկեց «Մաքլսֆիլդի» առավելությունը։ Լոնդոնյան ակումբի կազմում միակ գոլը խաղավարտին խփեց Յերեմի Պինոն։

Տեսանյութերը` ԱՅՍՏԵՂ

Հատկանշական է, որ «Մաքլսֆիլդը» ելույթ է ունենում Ազգային հյուսիսային լիգայում (National League North), որն Անգլիայի ֆուտբոլային համակարգի ուժեղագույն վեցերորդ դիվիզիոնն է։

Leave a Comment