Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը, որը նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում», Մադրիդի «Ռեալի» խաղացողին անվանել է աշխարհի լավագույն կիսապաշտպան։
«Կարծում եմ՝ Արդա Գյուլերն աշխարհի լավագույն կիսապաշտպանն է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Total Cristiano-ն X սոցիալական ցանցում։
Գյուլերը «Արքայական ակումբում» հանդես է գալիս 2023 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում թուրք ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։ Թուրքիայի հավաքականի կազմում անցկացրած 5 խաղում նա դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt հեղինակավոր պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 մլն եվրո։