Հայտնի է դարձել, թե ով է համարվում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի թիվ մեկ հավակնորդը։
Հիշեցնենք, որ վերջերս «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը։
Մարկ Բրուքսի տեղեկություններով՝ թափուր պաշտոնի գլխավոր հավակնորդը ավստրիացի Օլիվեր Գլասներն է, որը ներկայումս գլխավորում է անգլիական Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ՝ «Քրիստալ Փելասը»։ Սպասվում է, որ նշանակումը կարող է տեղի ունենալ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
51-ամյա մասնագետի գործող պայմանագրի ժամկետը «արծիվների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։