«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Բարսելոնայում», մեծ հավանակամությամբ կարիերան կշարունակի Իսպանիայում։
Կողմերի միջև կնքված գործարքում առկա է ֆուտբոլիստի տրանսֆերը 30 միլիոն եվրոյով գնելու կետ, որը կատալոնական ակումբը կարող է ակտիվացնել իր հայեցողությամբ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյը, «կապտանռնագույններն» արդեն իսկ տեղեկացրել են անգլիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչներին մրցաշրջանի ավարտից հետո համագործակցությունը շարունակելու մտադրության մասին։
Սպասվում է, որ «կարմիր սատանաների» հետ բանակցային գործընթացը կմեկնարկի մոտ ժամանակներս։
Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ 28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետւ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։