🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Նիգերիան հաղթեց Ալժիրին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի դիմակայությունում Նիգերիայի հավաքականը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ալժիրի ընտրանու դարպասը (2-0)։ «Արծիվների» կազմում գոլերով աչքի ընկան Վիկտոր Օսիմհենը և Ակոր Ադամսը՝ համապատասխանաբար 47-րդ և 57-րդ րոպեներին։ Այսպիսով, Էրիկ Շելի գլխավորած թիմը պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը կլինի Մարոկկոյի հավաքականը։ Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

🎥 Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը — Armsport.am

Կոտ դ’Իվուարի հավաքականը դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը։ 1/8 եզրափակիչում իվուարցիները 3:0 հաշվով հաղթանակ տարան Բուրկինա Ֆասոյի ընտրանու նկատմամբ։ Գոլերի հեղինակ դարձան Ամադ Դիալոն, Յան Դիոմանդեն և Բազումանա Տուրեն։ Գոլերի տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ Հունվարի 10-ին կայանալիք քառորդ եզրափակիչում Կոտ դ’Իվուարի հավաքականը կմրցի Եգիպտոսի թիմի հետ։ Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են. Մալի — … Read more

🎥 Դրամատիկ հանգուցալուծում 119-րդ րոպեին. Ալժիրը պայքարից դուրս թողեց Կոնգոյի ԴՀ-ին

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Ալժիրի հավաքականը դրամատիկ պայքարում 1։0 հաշվով առավելության հասավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու նկատմամբ։ Հանդիպումը կայացավ Մարոկկոյի Ռաբատ քաղաքի «Արքայազն Մուլայ Հասան» մարզադաշտում։ Թիմերին չհաջողվեց գոլեր խփել հիմնական ժամանակում։ Հանդիպման ելքը վճռվեց լրացուցիչ ժամանակի ավարտին․ 119-րդ րոպեին Ալժիրի հաղթական գնդակը հեղինակեց Ադիլ Բուլբինան։ Կոնգոյացիների հայտացուցակում էր նաև Հայաստանի գործող չեմպիոն … Read more