🎥 Եգիպտոսը հաղթեց գործող գավաթակիր Կոտ դ’Իվուարին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վերջին դիմակայությունում Եգիպտոսի հավաքականը պարտության մատնեց մրցաշարի գործող գավաթակիր Կոտ դ’Իվուարի ընտրանուն (3-2)։ Եգիպտոսցիների կազմում գոլերով աչքի ընկան Օմար Մարմուշը, Ռամի Ռաբիան և Մոհամեդ Սալահը։ Կոտ դ’Իվուարի թիմի կազմում մեկ գոլ հեղինակեց Գուելա Դուեն, իսկ ևս մեկ գոլ գրանցվեց Ահմեդ Ֆատոհի անվան դիմաց, որը գրավեց սեփական դարպասը։ … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Նիգերիան հաղթեց Ալժիրին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի դիմակայությունում Նիգերիայի հավաքականը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ալժիրի ընտրանու դարպասը (2-0)։ «Արծիվների» կազմում գոլերով աչքի ընկան Վիկտոր Օսիմհենը և Ակոր Ադամսը՝ համապատասխանաբար 47-րդ և 57-րդ րոպեներին։ Այսպիսով, Էրիկ Շելի գլխավորած թիմը պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը կլինի Մարոկկոյի հավաքականը։ Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Մարոկկոն հաղթեց Կամերունին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի երկրորդ դիմակայությունում տանտեր Մարոկկոյի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Կամերունի ընտրանու նկատմամբ (2-0)։ Մարոկկացիների կազմում հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը։ 74-րդ րոպեին հոլանդական ՊՍՎ-ի կիսապաշտպան Իսմայել Սայբարին կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Այսպիսով, Վալիդ Ռեգրագիի գլխավորած թիմը դուրս եկավ Աֆրիկայի ազգերի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ, … Read more

🎥 Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը — Armsport.am

Կոտ դ’Իվուարի հավաքականը դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը։ 1/8 եզրափակիչում իվուարցիները 3:0 հաշվով հաղթանակ տարան Բուրկինա Ֆասոյի ընտրանու նկատմամբ։ Գոլերի հեղինակ դարձան Ամադ Դիալոն, Յան Դիոմանդեն և Բազումանա Տուրեն։ Գոլերի տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ Հունվարի 10-ին կայանալիք քառորդ եզրափակիչում Կոտ դ’Իվուարի հավաքականը կմրցի Եգիպտոսի թիմի հետ։ Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են. Մալի — … Read more

🎥 Դրամատիկ հանգուցալուծում 119-րդ րոպեին. Ալժիրը պայքարից դուրս թողեց Կոնգոյի ԴՀ-ին

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Ալժիրի հավաքականը դրամատիկ պայքարում 1։0 հաշվով առավելության հասավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու նկատմամբ։ Հանդիպումը կայացավ Մարոկկոյի Ռաբատ քաղաքի «Արքայազն Մուլայ Հասան» մարզադաշտում։ Թիմերին չհաջողվեց գոլեր խփել հիմնական ժամանակում։ Հանդիպման ելքը վճռվեց լրացուցիչ ժամանակի ավարտին․ 119-րդ րոպեին Ալժիրի հաղթական գնդակը հեղինակեց Ադիլ Բուլբինան։ Կոնգոյացիների հայտացուցակում էր նաև Հայաստանի գործող չեմպիոն … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ. Նիգերիան ջախջախեց Մոզամբիկին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Նիգերիայի հավաքականը ջախջախիչ հաշվով հաղթանակ տարավ Մոզամբիկի ընտրանու նկատմամբ (4-0): Նիգերիացիների կազմում հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Ադեմոլա Լուկմանը: Այնուհետև դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Օսիմհենը՝ աչքի ընկնելով համապատասխանաբար 25-րդ և 47-րդ րոպեներին: Խաղի վերջնական հաշիվը 75-րդ րոպեին ձևակերպեց Ակոր Ադամսը՝ 4-0: Այսպիսով, Էրիկ Շելի գլխավորած թիմը միացավ … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Եգիպտոսը լրացուցիչ ժամանակում հաղթեց Բենին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Եգիպտոսի և Բենինի հավաքականները պայքարեցին քառորդ եզրափակչի ուղեգրի համար։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հաշիվը 69-րդ րոպեին բացեց Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մարվան Ատիան։ Պատասխան գոլը խաղի հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ՝ 83-րդ րոպեին, խփեց Ջոդել Դոսուն՝ դիմակայությունը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի … Read more

🎥 Մարոկկոյի հավաքականը հաղթեց Տանզանիային և դուրս եկավ Աֆրիկայի գավաթի քառորդ եզրափակիչ

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Տանզանիայի ընտրանու նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 64-րդ րոպեին խփեց մարոկկացիների կիսապաշտպան Բրահիմ Դիասը՝ եզրափակելով Աշրաֆ Հաքիմիի փոխանցումը։ Մինչ այդ՝ 15-րդ րոպեին, VAR-ի միջամտությունից հետո խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկվել էր Իսմայել Սայբարիի խփած գնդակը։ Աֆրիկայի 2026թ. գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը կմրցի … Read more

🎥 10 հոգով դեպի քառրոդ եզրափակիչ․ Մալիի անհավանական քամբեք կատարեց Թունիսի դեմ խաղում

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում քառորդ եզրափակչի երկրորդ ուղեգիրը վիճարկեցին Մալիի և Թունիսի հավաքականները։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Մալին առաջին խաղակեսի միջնամասում՝ 26-րդ րոպեից սկսած, մնաց 10 հոգով․ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց աջ պաշտպան Վոյո Կուլիբալին։ Խաղի հաշիվը բացվեց 89-րդ րոպեին․ թունիսցիներից աչքի ընկավ Ֆիրաս Շաուատը, որին 90+6-րդ … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Սենեգալը հաղթեց Սուդանին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին դիմակայությունում Սենեգալի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Սուդանի ընտրանու նկատմամբ (3-1)։ Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Սուդանի հավաքականը․ աչքի ընկավ Ամիր Աբդալահը։ Սենեգալի կազմում դուբլ գրանցեց Իդրիսա Գանա Գեյեն, ևս մեկ անգամ էլ աչքի ընկավ Իբրահիմ Մբայեն՝ համապատասխանաբար 29-րդ, 45+3-րդ և 77-րդ րոպեներին։ Այսպիսով, «առյուծները» դարձան Աֆրիկայի … Read more