Վարչական հսկողությունը՝ որպես ազատությունը սահմանափակող ու ինտենսիվ, այլ ոչ՝ «մեղմ» խափանման միջոց

2026 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ Հակակոռուպցիոն դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը և արձանագրեց, որ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է։ Դատարանը հաշվի է առել Դավիթ Ղազինյանի՝ փաստացի քրեական վարույթի և ազատության պայմաններում դրսևորած պատշաճ վարքագիծը, ինչպես նաև արձանագրել է, որ Դավիթ Ղազինյանը 2026 թվականի հուլիսի 21-ից ունի ՀՀ ԱԺ … Read more

Կան դեպքեր, գործեր, երբ արդարադատությունը անհասանելի է մնում անկախ ամեն ինչից…

Եթե հիշում եք Վանաձոր համայնքի ընտրությունների մասին բողոքարկան ոչ ենթակա դատական ակտի բողոքարկման հետ կապված ամբողջ իրավական սագան, որը կարծես ավարտվել էր Վճռաբեկ դատարանի որոշմամբ, իսկ հետո վերսկսել էր հարկադիր ծառայության սահմանափակումները վերացնելու, այնուհետև նույն մարմնի կողմից այդ նույն որոշումը իր իսկ նախաձեռնությամբ ուժը կորցրած ճանաչելու որոշումներով։ Հարկադիրի (վերջին) որոշումը «Հայրենիք» կուսակցության անունից բողոքարկել էինք … Read more

Մկրտիչ Սրբազանի գործով Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը

Փաստաբան Արա Զոհրաբյանը Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով հաղորդում էր ներկայացրել: Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը, մերժելով բողոքը, հաստատել էր քննիչի դիրքորոշումը: Զոհրաբյանը հիշեցրել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր … Read more

Հետեւել էր գումարը կանխիկացնողին, իմացել ծածկագիրը, ապա հափշտակել նրա գումարը

Վճռաբեկ դատարանը հունվարի 23-ին հաստատված համարեց այն, որ Սերոբ Եսայանը հավաքելով տուժողի հաշվեհամարի գաղտնաբառը, ապօրինի մուտք է գործել երեւանյան բանկոմատի համապատասխան հավելված եւ տուժողների գումարները հափշտակել` բանկոմատն օգտագործելով, առանց օրինական թույլտվության, հետեւաբար, կատարվածը համակարգչային հափշտակություն է: Սերոբ Եսայանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թ. հունվարի 18-ին Երեւանում տեղակայված ՓԲ ընկերության վճարահաշվարկային սարքի մոտ … Read more

Փորձաքննության ժամանակ փորձագետը չի ունեցել քրեական գործի նյութերը

Ըստ ՍԴ դիմողի՝ վթարի պատճառների պարզումը պահանջել է մասնագիտական եւ տեխնիկական համալիր գնահատում, ինչը փորձաքննությամբ չի ապահովվել Սահմանադրական դատարան անհատական դիմումով դիմած Հայկ Թովմասյանը հայտնել էր, որ իր նկատմամբ մեղադրանքը հիմնվել է փորձագիտական եզրակացության վրա, որի դեպքում իր գործով իրականացված փորձաքննությունը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական իրավունքին, մասնավորապես՝ փորձագետը չի եղել դեպքի վայրում, վթարված ավտոմեքենաները … Read more

Դանակով հարվածելուց հետո դանակը չի մաքրել, չի տեսել վրան արյան հետքեր կա՞ն, թե՝ ոչ

Վճռաբեկ դատարանի արձանագրմամբ, ողջամտորեն կվտանգվեր «չկա հանցագործություն եւ պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» հանրահայտ սկզբունքը: Անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության եւ պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով եւ չափով: Վճռաբեկ դատարանը հունվարի 16-ին փաստեց, որ Արեն Սոխակյանի արարքում առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ … Read more

Հայցվորը ոչ թե հողամաս էր պահանջում, այլ՝ հողամասի նախապատվության իրավունքի ճանաչում

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը նախադեպային դիրքորոշմամբ անդրադարձել է հողամասերին առնչվող վարչական վարույթում վարչական ակտ չընդունելուն Վճռաբեկ դատարանը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրեց անցած տարվա դեկտեմբերի 15-ի որոշման մասին։ Վճռաբեկը որոշում էր կայացրել, համաձայն որի՝ անձը կարող է գործողության կատարման հայցատեսակի սահմաններում պահանջել տրամադրել համապատասխան փաստաթուղթն այն դեպքում, երբ հողամասը սեփականության իրավունքով ձեռք … Read more