Դատախազությունը ներկայացնում է 2025 թ.-ին պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկն՝ ըստ մարզերի

 Դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով կայացված վճիռներով, կնքված հաշտության համաձայնություններով և դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում, 2025 թվականին պետության (համայնքի) սեփականության իրավունքն է վերականգնվել, ինչպես նաև պետության (համայնքի) փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 176 միլիոն 868 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված … Read more

«Մուլտի Լեոն» ՍՊԸ-ն Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածք է օգտագործել

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2000 թվականի N 1810, 2003 թվականի N 131-Ա, 2001 թվականի N 315 և 2003 թվականի N 91-Ա որոշումներով՝ «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրվել է  4000 քմ,  2996.5 քմ, 5000 քմ և 800 քմ մակերեսով հողատարածք՝ համապատասխանաբար Ծովակալ Իսակովի պողոտային … Read more

Գերմանիան բավարարել է դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Հունվար 29,2026 17:21 Գերմանիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Ռ.Պ.-ն, ով մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեջ (Call center case), հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ռ.Պ.-ի տեղափոխումը … Read more

Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դատախազությունը հորդորում է դիմել իրավապահ մարմիններին

2021 թվականի հուլիսի 21-ին քաղաքացի Ջ.Խ.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Աննա Աշոտի Պողոսյանը խաբեությամբ տիրացել է իր բնակարանին։ Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2014 թվականին Աննա Պողոսյանը, նախնական համաձայնության գալով իր մոր հետ, նպատակադրվել է Ջ.Խ.-ից կատարել հափշտակություն: Մասնավորապես՝  Աննա Պողոսյանի մայրը, օգտագործելով իր և Ջ.Խ.-ի, ինչպես նաև Աննա Պողոսյանի և Ջ.Խ.-ի … Read more

Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերը

Հունվար 21,2026 17:32 Դատախազը 2026 թվականի հունվարի 21-ին հաստատել է  2025  թվականի հոկտեմբերի 20֊ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները և  ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելը  կազմակերպելու և ղեկավարելու մասով 4 անձի  վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը և հանձնել իրավասու դատարան: Հիշեցնենք՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի … Read more

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած՝ 1700 քմ մակերեսով հողամաս

Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի ապրիլի 7-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 2008 թվականի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 16-ին բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 1700 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ 2008 թվականի օգոստոսի 16-ի … Read more