Վարորդի սթափության վիճակը ստուգելու ժամանակ ուղևորը փորձել էր կաշառել պարեկներին

Փետրվար 05,2026 18:30 ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 3-ին Իսակովի պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելու ժամանակ 34-ամյա ուղևորը փորձել է կաշառել պարեկներին: Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով նա ձերբակալվել և տարվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին:Ուղևորը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական … Read more

Ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով զենք-զինամթերք՝ սպանություններ են նախապատրաստել, ավազակային հարձակում և բնակարանային գողություններ արել. կա 10 ձերբակալված

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ:   Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող … Read more

Ռեստորանը շահագործող անձը հայտնել է, որ իրեն պատկանող հրացանով շուն է սատկացրել

Շանը կրակած տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին Փետրվարի 2-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ հունվարի 31-ին՝ ժամը 11․30-ի սահմաններում, Գուգարք գյուղի սկզբնամասում գտնվող ռեստորանի և մոտակա գազալցակայանի տարածքից լսվել են կրակոցի ձայներ։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ռեստորանի տարածքում կրակոց արձակել և այդ կերպ հասարակական կարգը խախտել … Read more

Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենայի հայելիներ գողացող երիտասարդները ձերբակալել են

Հունվար 15,2026 13:10 Ավտոմեքենաներից հայելիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվեցին հունվարի 10-ին, 11-ին և 13-ին։ Այդ օրերին Ծարավ Աղբյուրի փողոցի տարբեր հատվածներում կայանված հինգ մեքենայից հայելիներ էին գողացել։Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել են Քանաքեռ-Զեյթունի բնակիչ 20 և 21 տարեկան երկու երիտասարդներ։ Երկուսն էլ ձերբակալվել ու ներկայացվել են … Read more

Գյումրիում ծնողներին կյանքից զրկած 37-ամյա տղամարդը ձերբակալվել է

«Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված էԴեկտեմբերի 16-ին՝ ժամը 10․10-ի սահմաններում, 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է և հարազատները չեն արձագանքում։ Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի … Read more