Հետեւել էր գումարը կանխիկացնողին, իմացել ծածկագիրը, ապա հափշտակել նրա գումարը
Վճռաբեկ դատարանը հունվարի 23-ին հաստատված համարեց այն, որ Սերոբ Եսայանը հավաքելով տուժողի հաշվեհամարի գաղտնաբառը, ապօրինի մուտք է գործել երեւանյան բանկոմատի համապատասխան հավելված եւ տուժողների գումարները հափշտակել` բանկոմատն օգտագործելով, առանց օրինական թույլտվության, հետեւաբար, կատարվածը համակարգչային հափշտակություն է: Սերոբ Եսայանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թ. հունվարի 18-ին Երեւանում տեղակայված ՓԲ ընկերության վճարահաշվարկային սարքի մոտ … Read more