4 գերիների վերադարձն ու 30 գերիների առկայությունը ՀՀ. Նարեկ Սամսոնյան

Հացադուլ, օր 7-րդ. 4 գերիների վերադարձն ու 30 գերիների առկայությունը Հայաստանի բանտերում. քաղբանտարկյալ Նարեկ ՍամսոնյանՏեղեկացա, որ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 4 հայազգի գերիներ։ Լուրը շատ ուրախալի է անկախ դաշտում առկա մասնագիտական քննարկումներից առ այն, որ փոխանակումը համաչափ չի եղել, քանի որ ռեժիմն Ալիևին է հանձնել երկու վարձկան ահաբեկիչների, որոնք, ի հակադրություն մեր գերիների, իրական ահաբեկիչներ … Read more

«Ես երբեք ծառերի հատման մասին տեղեկատվություն չեմ ստացել»․ Փաշինյանը ձեւացնում է, թե տեղյակ չէ, որ ադրբեջանցիները հատում են Շիկահողի արգելոցի անտառները

Այսօր «Առավոտ»-ը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ են ինքն ու իր թիմակիցները պարբերաբար կրկնում, թե իբր ՀՀ ենթակայության տակ կան «ադրբեջանական տարածքներ», բայց ոչ մի հայտարարություն չեն արել այն մասին, որ ադրբեջանցիները, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով ներխուժելով ՀՀ տարածք՝ Շիկահողի պետական արգելոցի ծառերն են հատում։ «Ես երբեք ծառերի հատման մասին տեղեկատվություն չեմ ստացել, եւ … Read more

Վիգեն Էուլջեքջյանի կնոջ Երևան ժամանելու տոմսի և կեցության հարցերը լուծել են ՀՅԴ անդամները․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ տեսնում ես, որ անգամ քո լուռ արված աշխատանքն է օգտագործվում քո դեմ, ստիպված ես լինում խոսել։Ամեն ինչ չէ, որ կարելի է վերածել pr-ի, գերիների հարցն առավել ևս։ Առավոտյան կադրեր տարածվեցին Զվարթնոց օդանավակայանից, որտեղ երևում է՝ ինչպես է իշխող ուժի պատգամավորներից մեկը մեծ շուքով դիմավորում Հայրենիք վերադարձած … Read more

Իրանի կոշտ զգուշացումը Նիկոլին և գերիների վերադարձի հետնաբեմը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանի աշխատանքը

Հունվար 15,2026 13:36 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 15-ին ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Քրիստինա Քվինի պաշտոնավարման ամբողջ ընթացքում իրականացված աշխատանքը՝ ի նպաստ Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ գործակցության խորացման եւ հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ: Զրուցակիցները … Read more

Ասում էին՝ պետք չէ խաղաղության գործընթացը փոխպայմանավորել գերիների հարցով, հիմա հայտարարում են, թե 4 գերիների վերադարձով խաղաղության գործընթացը քայլ առ քայլ առաջ է շարժվում. Հարութ Ուլոյան

Մարդիկ են գերիների վերադարձը թմբկահարում, որոնք հայտարարում էին, թե դեռ պետք է պարզել գերի ընկնելու հանգամանքները, որ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել փախել են, որ հազարավոր դասալիքներ ենք ունեցել․․․ Երբ վերջին ամիսներին, ԱՄՆ-ում նախաստորագրված խաղաղության հռչակագրի ֆոնին, շատերը պնդում էին, որ քանի դեռ Ադրբեջանում մեկ գերի կա, խաղաղություն լինել չի կարող, ՔՊ-ականները պատասխանում … Read more

ՀՀ-ին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն․ «Միասնության թեւեր»-ն իր տնտեսական քաղաքականությունը համեմատել է կառավարության Դոկտրինի հետ

Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն․ «Միասնության թեւեր»-ը համեմատել է իր տնտեսական քաղաքականությունը Կառավարության հրապարակած Դոկտրինի հետ «Միասնության թեւեր»-ի տնտեսական քաղաքականության հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանը պետք է դուրս գա սպառման և ներմուծման փակ շրջանից և կառուցի արտադրող, արտահանող ու ինստիտուցիոնալ պաշտպանված ազգային տնտեսություն։ Ներկայացնում ենք մեր քաղաքական նախաձեռնության տնտեսական քաղաքականության հետ … Read more

«Այս քայլը կարևոր և հուսադրող նշանակություն ունի». «Խաղաղության կամուրջ»-ի անդամները ողջունում են 4 գերիների ազատ արձակումը

Մենք՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամներս, ողջունում ենք հունվարի 14-ին Ադրբեջանի կողմից Դավիթ Դավթյանի, Գևորգ Սուջյանի, Վիգեն Էուլջեքջյանի և Վագիֆ Խաչատրյանի ազատ արձակումը: Վաշինգտոնում կայացած վերջին բարձր մակարդակի հանդիպումներին հաջորդած դրական զարգացումների շարքում, այս քայլը կարևոր և հուսադրող նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի համար։ Ադրբեջանում պահվող հայ անձանց, ինչպես նաև անհետ … Read more

ԵՄ-ը ողջունում է հայ գերիների վերադարձը – Live News

Եվրոպական Միությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից չորս հայ գերիների ազատ արձակմանը և նրանց Հայաստան տեղափոխմանը։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող չորս հայերի ազատ արձակումը և փոխանցումը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին», – գրել է ԵՄ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անիտա … Read more

Պատրաստ ենք ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում խոսեց TRIPP ծրագրից՝ բարձր գնահատելով նախորդ օրը Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարության անունից տարածված համատեղ հայտարարության նշանակությունը։ Փաշինյանը նշեց, որ հայտարարությունը համարվում է խաղաղության գործընթացի հաջորդ անկյունաքարային փուլը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո։ Նրա խոսքով՝ փաստաթղթով տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման կարևորագույն հարցը ստանում է շրջանակային լուծում, որտեղ հասցեագրվում … Read more