Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայ ծանրորդները շարունակում են հաջող ելույթների շարքը Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Կոսովոյում ընթացող առաջնության 85 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականից Հարություն Ավետիսյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 133, 138 և 141 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում մեր ծանրորդը գլխավերևում պահեց 160 և 168 կգ: Այս ձևում նա երրորդն էր: … Read more

Հայաստանն այսօր ավելի մոտ է Եվրամիությանը, քան երբևէ. Եվրահանձնաժողով

Այսօր Հայաստանն «ավելի մոտ է Եվրամիությանը, քան երբևէ», օգոստոսի 25-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցության պաշտոնական դիմումի գործընթացը։ Նախորդ օրը Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանը, հավանաբար, շուտով կսկսի Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմումի գործընթացը՝ չնշելով, … Read more

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը Մոսկվայում է

Reuters ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռատկլիֆը չհայտարարված այց է կատարել Մոսկվա։ Այս մասին հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ CBS News-ը հայտնել է, որ սա Ռատկլիֆի՝ որպես ԿՀՎ ղեկավարի առաջին հայտնի այցն է Ռուսաստան։ Այցի մասին առանձին հաղորդել է նաև Axios-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։ Flightradar24-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմական C-17 … Read more

Ձերբակալված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել

Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, … Read more

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն անդրադարձել է տարածվող տեղեկություններին զինծառայողի ինքնասպանության մասին տարածվող տեղեկություններին:   Ըստ Թորոսյանի՝ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ «Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։ Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական … Read more

Փաշինյանը պատրաստ է դեմառդեմ քննարկում ունենալու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, բայց նախապայման ունի

63 կողմ, 24 դեմ ձայներով՝ խորհրդարանն ընդունել է կառավարության 2026-2031 թթ․ ծրագիրը։ Երկու օր ԱԺ-ում կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկայացրին այն։ Իշխանության և ընդդիմության միջև քաղաքական բանավեճը, սակայն, ոչ այնքան այդ ծրագրի, որքան «նախկիններ-ներկաներ» բանավեճի, Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության ու եկեղեցու շուրջը ստեղծված իրավիճակի մասին էր։ Ընդդիմադիրները կառավարությանը մեղադրել են հանրային հնչեղության՝ Մարտի 1-ի, … Read more

Ջութակը թագուհին է, և թագուհու պես էլ պետք է վարվես․ Անի Աղաբեկյան

Այս սիրով ու նվիրումով է ջութակահարուհի Անի Աղաբեկյանն անցնում երաժշտական իր ուղին: Հայաստանում նա սովորել է պրոֆեսոր Բագրատ Վարդանյանի դասարանում, իսկ Գերմանիայում կրթությունը շարունակել պրոֆեսոր Նաչիտա Ռիսինի մոտ։ Երկու վարպետներին էլ Անին համարում է ոչ միայն ուսուցիչ, այլև կյանքի կարևորագույն ուղեկից ու մենթոր: Տարիների վաստակն ու կազմակերպչական փորձն այսօր նրան հասցրել են նոր հանգրվանի. երկամսյա … Read more

Էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը՝ առաջնահերթություն․ հայ և ադրբեջանցի էներգետիկներն են հանդիպել

Լաչինում հանդիպել են էներգետիկայի ոլորտի հայ և ադրբեջանցի մասնագետները ՝ հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Այլ մանրամասներ այս պահին չկան։ Հայտնի է միայն, որ հանդիպմանը մասնակցել են երկու երկրների նախարարությունների և էներգետիկ համակարգերի օպերատորների ներկայացուցիչները։  Մասնագետները նշում են, որ Հայաստանը կարող է հոսանք մատակարարել Ադրբեջանին ենթակառուցվածքային որոշակի կարգավորումներից հետո։ Նրանց գնահատմամբ՝ Հայաստանի համար … Read more

Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է բռնել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը. Զելենսկի

Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է բռնել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը, X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահից և վարչապետից Անկախության օրվա կապակցությամբ հղված շնորհավորանքների համար: «Իմ անկեղծ երախտագիտությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ հղված … Read more

Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 6.5%

2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4.6%, տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ. շինարարություն՝ 26.5% աճ, ծառայություններ՝ 17% աճ, արդյունաբերություն՝ 3.1% աճ առևտրի շրջանառությունը նվազել է 0․1%-ով։ 2026 թ. հուլիսին … Read more