Ինչո՞ւ Վիգեն Էուլջեքջյանի ընտանքի իրական աջակցի անունը հասարակությանն անհայտ մնաց (տեսանյութ)

Հունվարի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանական գերությունից վերադառնում են հայրենիք։ Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, որն ապրում է Լիբանանում, համացանցից է տեղեկացել ամուսնու վերադարձի մասին։ Գալով Հայաստան՝ վստահություն չի ունեցել, որ ամուսինը 5 տարվա գերությունից վերադարձել է։ Օդանավակայանում Լինդային դիմավորելու է գնացել … Read more

Աշխարհին «խաղաղություն» բերելու խոստում տվող ԱՄՆ-ը Իրանում պատերա՞զմ է հրահրում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։  Հարցազրույցը՝ տեսանյութում

Վիգեն Էուլջեքջյանի կնոջ Երևան ժամանելու տոմսի և կեցության հարցերը լուծել են ՀՅԴ անդամները․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ տեսնում ես, որ անգամ քո լուռ արված աշխատանքն է օգտագործվում քո դեմ, ստիպված ես լինում խոսել։Ամեն ինչ չէ, որ կարելի է վերածել pr-ի, գերիների հարցն առավել ևս։ Առավոտյան կադրեր տարածվեցին Զվարթնոց օդանավակայանից, որտեղ երևում է՝ ինչպես է իշխող ուժի պատգամավորներից մեկը մեծ շուքով դիմավորում Հայրենիք վերադարձած … Read more

«Այս քայլը կարևոր և հուսադրող նշանակություն ունի». «Խաղաղության կամուրջ»-ի անդամները ողջունում են 4 գերիների ազատ արձակումը

Մենք՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամներս, ողջունում ենք հունվարի 14-ին Ադրբեջանի կողմից Դավիթ Դավթյանի, Գևորգ Սուջյանի, Վիգեն Էուլջեքջյանի և Վագիֆ Խաչատրյանի ազատ արձակումը: Վաշինգտոնում կայացած վերջին բարձր մակարդակի հանդիպումներին հաջորդած դրական զարգացումների շարքում, այս քայլը կարևոր և հուսադրող նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի համար։ Ադրբեջանում պահվող հայ անձանց, ինչպես նաև անհետ … Read more

Հայկական իրավական կենտրոն. Չորս հայ բանտարկյալների ազատ արձակումը չի ջնջում տարիների անօրինական կալանքը կամ Ադրբեջանի կողմից շարունակվող պատանդառությունը

Վաշինգտոն / Երևան – Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ԱԻԿ) ողջունում է Վագիֆ Խաչատրյանի, Վիգեն Էուլջեքջյանի, Գևորգ Սուջյանի և Դավիթ Դավթյանի անվտանգ վերադարձը Հայաստան, ովքեր ադրբեջանական կալանքից փոխանցվեցին՝ տարիներ տևող անօրինական, քաղաքական դրդապատճառներով և անմարդկային բանտարկությունից հետո: Նրանց ազատ արձակումը թեթևացում է բերում նրանց ընտանիքներին և համայնքներին, սակայն այն արդարություն չի բերում և … Read more

«Վագիֆ Խաչատրյանն ունի սրտային քրոնիկ վիճակ, հավելյալ հետազոտություններ կանցնի, և հետագա բուժման մասով որոշումներ կկայացվեն»․ Անահիտ Ավանեսյան

Ավանեսյանը նաև ասաց, որ գերությունից վերադարձած մյուս երեք անձանց՝ Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը ևս բավարար է։ Եթե կարիք լինի հետագա որևէ բուժման գործընթաց կազմակերպելու, այն կկազմակերպվի։ Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը լավ է, բայց պետք է հավելյալ հետազոտություններ անցնի։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը … Read more

Չորս հայ գերիներ վերադարձվել են Հայաստան • Tribune.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին և ներկայումս գտնվում են ՀՀ տարածքում։ Վարչապետը նշել է, որ առաջիկայում կհրապարակվեն լրացուցիչ մանրամասներ։