Ամերիկացի դիվանագետները Կապանում հանդիպել են երիտասարդների հետ՝ զրուցելու դիվանագիտության մասին

Ամերիկացի դիվանագետները վերջերս Կապանի Ամերիկյան անկյունում հանդիպեցին երիտասարդների հետ՝ զրուցելու դիվանագիտության մասին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից: Հանդիպման ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին դիվանագետներին, լսեցին նրանց փորձի ու գործունեության մասին և ծանոթացան դիվանագիտության համար անհրաժեշտ հմտություններին՝ հաղորդակցման և առաջնորդության կարողություններից մինչև միջազգային փորձ։ Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև դիվանագիտության գործնական կողմին և տևական համագործակցության ձևավորման … Read more

Նախատեսո՞ւմ եք «ուրախ ավտոբուսի» ուղևորների համար տուր կազմակերպել Գորիսից Կապան, բայց կուկուրուզ ու խաշած կարտոշկա չմոռանաք տալ. Ղազարյանը՝ Յոլյանին

 «2018թ-ին արտահերթ ընտրություններ էին, և այդ ժամանակվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հնարավորություն ուներ Գորիսից Կապան գնալու միջպետական ճանապարհով։ 2020թ․ սահմանադրական հանրաքվե էր, նա իր քարոզարշավը սկսել էր Սյունիքից և Կապանից Գորիս էր գալիս նույն այդ ճանապարհով, 2021թ․ նա նորից վարչապետ էր, բայց կարողանում էր Կապանից Գորիս գալ ռուսական զինվորների և ռուսական դրոշի ուղեկցությամբ, որպեսզի անվտանգ … Read more

Կապանում բեռնատարը բախվել է կայանված «ԳԱԶել»-ին․ 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 11-ին՝ ժամը 10.33-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներ։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 անձ։ Նրանց առողջական … Read more

Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց • Tribune.am

Հուլիս 28-ին՝ ժամը 10։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի դիմաց ավտոմեքենան ընկել է Ողջի գետը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել գետում։ … Read more

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

24 Հուլիսի 2026, 17:40 ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, հուլիսի 23-25-ը Կապանում կանցկացվեն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը,  ԱՊՀ միջազգային … Read more

Կապանում դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է․ «Համացանցում տարածված «Դեղնավուն անձրևաջրերը ողողում են Կապանի փողոցները» վերտառությամբ տեսանյութի և հանրային մտահոգությունների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում ս․թ․ հունիսի 14-ին Կապան քաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի … Read more

Կոչ եմ անում չկորցնել հավատը, շատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Սյունիքի մարզում՝ Մեղրիում, Ագարակում և Կապանում, մեր հայրենակիցների ջերմ ընդունելությունն ու վստահությունը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մարդիկ սպասում են լավ փոփոխությունների։ Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։ «Այս օրերին, ցավոք, իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի։ Ժողովրդավարության մասին բարձր խոսողները այսօր չեն … Read more

«Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Կապանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել  անչափահաս տղա

Ապրիլի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Կապանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել  անչափահաս տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, … Read more

Ով արժանի լինի, նրան էլ ընտրելու ենք․ Կապանի բնակիչ 

  «Ով արժանի լինի, նրան էլ ընտրելու ենք»,- կեսկատակ, կեսլուրջ ասում է Կապանի 86-ամյա բնակչուհին։ MarzNews-ի հետ զրույցում նա կիսվել է իր մտահոգություններով Հայաստանի սոցիալական ճգնաժամի մասին։ Ասում է՝ մեզ պետք է խաղաղություն, համերաշխություն և թոշակի բարձրացում։ Մանրամասն՝ տեսանյութում։

Սողանք՝ Կապան քաղաքում․ ճանապարհ է փակվել

Մարտի 27-ին, ժամը 18։59-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք, ճանապարհը միակողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հորդառատ անձրևներից ակտիվացած սողանքի հետևանքով հողազանգվածը և ծառի ճյուղերը հայտնվել են … Read more