«Միասնության Թևեր»-ը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը

Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման, նրա բնակարանում և ընկերություններում այսօր վաղ առավոտից իրականացվող խուզարկությունների, ինչպես նաև քիչ առաջ տեղի ունեցած ձերբակալության հիմքում Կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության Թևեր» կուսակցությունը։ «Մասնավորապես, իններորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական մրցակից Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրել է այնպիսի … Read more

«Միասնության թևեր»-ը պարզաբանում է պահանջում Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունների վերաբերյալ

Հակակոռուպցիոն կոմիտեից զանգահարել են «Միասնության թևեր»-ի գրասենյակի սեփականատերերին և պահանջել ներկայացնել վարձակալության պայմանագրեր: Կուսակցությունը պարզաբանում է պահանջում: Այս մասին տեղեկանում ենք «Միասնության թևեր» կուսակցության ֆեյսբուքյան էջից: «Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները զանգահարել են «Միասնության թևեր» կուսակցության գրասենյակների սեփականատերերին և պահանջել ներկայացնել վարձակալության պայմանագրեր, որոնք արդեն իսկ գտնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս գործողությունները սկսվել են Սահմանադրական դատարանում մեր … Read more

«Միասնության թևեր»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Գալստյանը և Լիպարիտ Դրմեյանն այսօր դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026 թ․ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները և նշանակել վերաքվեարկություն։ «Մեր համոզմամբ` այն խախտումները, որոնք առկա են եղել և՛ քվեարկության օրը, և՛ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում կումուլյատիվ ազդել են ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա։ Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի … Read more

Արդար չէր. ինչ կոպիտ խախտումներ է նշում Միասնության թևերը • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները. «Միասնության Թևեր»

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «2026թ. հունիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները պատմական էին հայոց պետականության, մեր ազգային ինքնության ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի ճակատագրի համար: Ընտրական գործընթացը հենց սկզբից ուղեկցվեց իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ:Գործում էր համակարգված սխեմա` բարձրագույն իշխանության քարոզարշավի պատասխանատու ներկայացուցիչներ, այդ թվում` համայնքապետերը քաղաքացիներին համատարած ենթարկում էին պարտադրանքի ու վախի: … Read more

Րաֆֆու անվան 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ այսօր ՔՊ-ի հավաքի. «Միասնության թևեր»

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից (համայնքապետարան) հանձնարարել են գնալ այսօր հանրապետության հրապարակ` ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ։ Այս մասին ահազանգեր են ստացվել «Միասնության թևեր»։ Այսպիսի ահազանգեր բազմաթիվ ենք ստանում։ Տեղի է ունենում վարչական ռեսուրսի համատարած կիրառում։ Պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցներին, ուսուցիչներին, բուժաշխատողներին կամ այլ քաղաքացիների որևէ … Read more

Պետական միջոցների լիարժեք թափանցիկություն. Միասնության թևեր • Tribune.am

Պետական միջոցների լիարժեք թափանցիկություն։ «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Անգելինա Վարդանյանը բացահայտում է տնտեսական ծրագրի 7-րդ ուղղությունը՝ թվային դրամը։ Մանրամասները՝ տեսանյութում

Gallup-ի հարցում՝ քաղաքական ուժերի վարկանիշային ցուցանիշներ են ներկայացվել • Tribune.am

ՔՊ՝ 32,4%, «Ուժեղ Հայաստան»՝ 16,4%, «Հայաստան»՝ 15,2%, ԲՀԿ՝ 8,8%, «Միասնության թևեր»՝ 6,2%: Այս մասին են վկայում Gallup-ի հարցման արդյունքները, որն անցկացվել է հունիսի 2-ից 3-ը, մասնակցել է 1,104 քաղաքացի։

Արդարության մարդիկ. Հասմիկ Ղազարյան՝ պատահականությունից սկսված ճանապարհ որը բերեց հաջողության

«Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հասմիկ Ղազարյանը պատմում է իր և դստեր ջերմ ու ամուր հարաբերությունների մասին, անդրադառնում իր աշխատանքային ուղուն, պատմելով, թե ինչպես է բոլորովին պատահաբար սկսել բանկային կարիերան, հաղթահարել դժվարություններն ու տարիների ընթացքում հասել մասնագիտական հաջողությունների։ Անկեղծ, մոտիվացնող և մարդկային պատմություն ուժի ու նպատակների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում https://youtu.be/ehMph6eMykk?si=Y_OHRUoYr0Gihr7I :