Կառավարությունը որոշել է շարունակել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը` 2026-2028 թթ. համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ. Մխիթար Հայրապետյան

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել  շարունակել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը` 2026-2028 թվականների համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը եռամյա նոր պայմանագրերի շուրջ քննարկումներն արդեն մեկնարկել է 30 ընկերությունների հետ։ Ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված առաջին եռամյա ծրագիրը՝ 2023-2025 թվականների համար 28 ընկերությունների հետ կնքված պայմանագրային ավելի քան 171 մլրդ դրամի … Read more

Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյաների անունով նույնպես կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում

Դեկտեմբեր 02,2025 17:08 WhatsApp հավելվածում բացվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի, Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանի և կոմիտեի այլ պաշտոնյաների անունից և նրանց լուսանկարների օգտագործմամբ կեղծ օգտահաշիվներ, որոնցից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Կոչ ենք անում բոլորին լինել ուշադիր, չպատասխանել նմանատիպ կասկածելի հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական … Read more

«ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում կայացել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավի հերթական հանդիպումը

Նոյեմբերի 28-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում կայացել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավի հերթական հանդիպումը։ Ներկա է գտնվել ավելի քան 150 աշակերտ Գյումրիի և հարակից ԹՈւՄՈ տուփերից: Հանդիպումը մեկնարկել է ինտերակտիվ ձևաչափով․ աշակերտները հատուկ ծրագրի միջոցով պատասխանել են կիբեռանվտանգությանը, ֆիշինգ հարձակումներին և առցանց ռիսկերին վերաբերող հարցերին՝ հնարավորություն … Read more

Մխիթար Հայրապետյանը կարևորել է թվային հմտությունների զարգացումը՝ որպես ժամանակակից կրթության և անվտանգության անբաժան բաղադրիչ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը գրում է. «Այսօր «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում կայացավ  Կիբեռանվտանգության իրազեկման արշավի հերթական հանդիպումը։ 🔸Հանդիպումը մեկնարկեց ինտերակտիվ ձևաչափով․ աշակերտները հատուկ ծրագրի միջոցով պատասխանեցին կիբեռանվտանգությանը, ֆիշինգային հարձակումներին և առցանց ռիսկերին վերաբերող հարցերին՝ հնարավորություն տալով գնահատելու թեմայի շուրջ նրանց տեղեկացվածության մակարդակը: 🔸Իմ խոսքում ներկայացրել եմ կիբեռանվտանգության առկա մարտահրավերները, տվյալների … Read more

Կասկածով վերաբերվեք առաջիկա ամիսներին OpenAI/ChatGPT-ի անունից ստացվող նամակներին. Արթուր Պապյան

Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը Ի՞նչ անել, եթե այսպիսի ծանուցում եք ստացել OpenAI–ից Նախևառաջ, շատ կարևոր է հասկանալ՝ OpenAI-ի հիմնական համակարգերը ՉԵՆ վտանգվել։ Ամենակարևորը՝ Ձեր գաղտնաբառերը և ChatGPT-ի հետ Ձեր զրույցների պատմությունը չի բացահայտվել։ Միջադեպը տեղի է ունեցել Mixpanel-ի՝ OpenAI-ի API պրոդուկտի (platform[.]openai[.]com) ինտերֆեյսի համար օգտագործվող վեբ անալիտիկայի մատակարարի մոտ, ինչի հետևանքով … Read more

WhatsApp-ում Գագիկ Ծառուկյանի անունով օգտահաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց

Նոյեմբեր 26,2025 13:22 Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը Օրերս WhatsApp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով օգտահաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց։ Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այս օգտահաշիվը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ և հերթական խարդախության դրսևորում է։ Սա շատ ստոր ու … Read more

Եթե դժվարացել է կենտրոնանալը, պատճառը կարող են լինել կարճ հոլովակները. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Զգո՞ւմ եք, որ դժվարացել է կենտրոնանալը։ Պատճառը կարող են լինել կարճ հոլովակները (Reels, TikTok, Shorts) Միջազգային նոր հետազոտությունը, որն ընդգրկել է ավելի քան 98,000 մասնակցի, բացահայտել է, թե ինչպես են կարճ հոլովակները (Short-Form Videos) ազդում մեր ուղեղի և հոգեկան առողջության վրա ։ Արդյունքները մտահոգիչ են։ (հղումը կտեղադրեմ մեկնաբանությունում) … Read more

Քննարկման առանցքում էին կիսահաղորդչային ոլորտի զարգացման հետ կապված հարցերը. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր բիզնես նախաճաշի ձևաչափով հանդիպում եմ ունեցել Հայաստանում գործող ամերիկյան վերազգային կիսահաղորդչային ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկման առանցքում էին կիսահաղորդչային ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների արտահանման և ներմուծման վերահսկողության ընթացակարգերի հետ կապված գործնական հարցերը։ Անդրադարձ ենք կատարել նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված Արհեստական բանականության … Read more

Նախագծով սահմանվում է, որ օպերատիվ-հետախուզական մարմինները պարտավոր են աջակցել Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովին՝ համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտումների կանխման, բացահայտման ուղղությամբ». Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 21-ի նիստում  քննարկվել և դրական եզրակացության է արժանացել ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների լրամշակված նախագծերի փաթեթը։ Ներկայացնելով կատարված փոփոխությունները՝ նախարար Մխիթար Հայրապետյանն  ընդգծել է, որ նախագծերի փաթեթում … Read more

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Ջեյսոն Լունդգարդի հետ քննարկել է Apple-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները

Նոյեմբերի 20-ին դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանն ամփոփ ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված ՀՀ-ԱՄՆ ԱԲ-ի և կիսահղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները։ Քննարկվել են համագործակցության … Read more