Supermicro ընկերության ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի ներուժը`  տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու տեսանկյունից

Դեկտեմբերի 15-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Supermicro ընկերության գործարար զարգացման գծով փոխնախագահ Նենսի Լիի գլխավորած պատվիրակությանը: Քննարկման առանցքում են եղել Supermicro ընկերության ներդրումային հնարավորությունները Հայաստանում, այդ թվում՝ գործունեության ընդլայնման հեռանկարները և երկրի տեխնոլոգիական միջավայրում ներդրումային ծրագրերի իրականացման ուղիները։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության գործարկման և կիրառման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին, … Read more

«Քվեարկիր իմ հարազատի համար». Telegram-ում տարածում է գտել մի խաբեություն. CyberHUB-AM

Ամեն ինչ սկսվում է սովորական, նույնիսկ հուզիչ հաղորդագրությունից. «Բարև, մի փոքր խնդրանք ունեմ։Մեր ընտանիքից մի երեխա մասնակցում է բարեգործական նկարչական մրցույթի։Հաղթանակը բուժման համար դրամաշնորհ ստանալու հնարավորություն է։Եթե ժամանակ ունենաս, խնդրում եմ քվեարկիր»։ Հաղորդագրությունը գալիս է ծանոթ մարդու կողմից՝ գործընկեր, բարեկամ, ընկեր։ Եվ հենց դա է խնդրի էությունը. մարդիկ վստահում են հաղորդագրությանը, որովհետև վստահում են ուղարկողին։ … Read more

Քննարկվել է Հայաստանի համար նախատեսվող նոր ծրագրի մշակմանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Դեկտեմբերի 12-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն   ընդունել է  Համաշխարհային բանկի (ՀԲ)  Հայաստանի  աճի և  աշխատատեղերի  զարգացման նոր քաղաքականության գործառնության առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։ Ողջունելով պատվիրակությանը` նախարարի տեղակալը կարևորել է ՀԲ կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանի տնտեսական զարգացմանն ու առաջընթացին։ … Read more

Ընդգծվել են այն ռազմավարական հմտությունները, որոնք կարևոր են AMD Armenia-ի հետագա զարգացման և առաջատար տեխնոլոգիական լուծումների՝ ներառյալ արհեստական բանականության և առաջադեմ սարքավորումների ներդրման համար

Դեկտեմբերի 9-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «ԷՅ ԷՄ ԴԻ» (AMD) ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերության կորպորատիվ փոխնախագահ Դեն Գիբոնսի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և AMD-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Րաֆֆի Քասսարջյանը։ Ողջունելով հյուրերին` նախարար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտում իրականացվող ծրագրերը, կարևորել … Read more

ՊԵԿ նախագահի անունով ևս կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել WhatsApp-ում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ WhatsApp հավելվածում  ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ հեռախոսահամարներ՝ +374 77 840961, +374 77 679026),  որոնցով տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ: Հնարավոր է լինեն նաև այլ համարներից ստեղծված օգտահաշիվներ։ Կոմիտեն հայտնում է, որ այդ օգտահաշիվները որևէ կապ չունեն ինչպես ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ ՊԵԿ … Read more

ԱԺ-ն ընդունել է «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 9: ԱԺ դեկտեմբերի 3-ին կայացած լիագումար նիստում օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության … Read more

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի գործադիր տնօրենի և աշխատակիցների անուններով տարբեր հարթակներում կեղծ հաշիվներ են ստեղծվել

Վերջին օրերին, օգտագործելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի և աշխատակիցների անուններն ու լուսանկարները, տարբեր հարթակներում (WhatsApp, Telegram) ստեղծվել են կեղծ հաշիվներ։Տեղեկացնում ենք, որ այդ հաշիվները որևէ առնչություն չունեն Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի և աշխատակիցների հետ, և դրանցից ուղարկված հաղորդագրություններն արժանահավատ չեն։Խնդրում ենք չպատասխանել նման հաշիվներից ստացված նամակներին։ Ճանապարհային դեպարտամենտ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» … Read more

Կառավարությունը որոշել է շարունակել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը` 2026-2028 թթ. համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ. Մխիթար Հայրապետյան

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել  շարունակել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը` 2026-2028 թվականների համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը եռամյա նոր պայմանագրերի շուրջ քննարկումներն արդեն մեկնարկել է 30 ընկերությունների հետ։ Ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված առաջին եռամյա ծրագիրը՝ 2023-2025 թվականների համար 28 ընկերությունների հետ կնքված պայմանագրային ավելի քան 171 մլրդ դրամի … Read more

Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյաների անունով նույնպես կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում

Դեկտեմբեր 02,2025 17:08 WhatsApp հավելվածում բացվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի, Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանի և կոմիտեի այլ պաշտոնյաների անունից և նրանց լուսանկարների օգտագործմամբ կեղծ օգտահաշիվներ, որոնցից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Կոչ ենք անում բոլորին լինել ուշադիր, չպատասխանել նմանատիպ կասկածելի հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական … Read more

«ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում կայացել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավի հերթական հանդիպումը

Նոյեմբերի 28-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում կայացել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավի հերթական հանդիպումը։ Ներկա է գտնվել ավելի քան 150 աշակերտ Գյումրիի և հարակից ԹՈւՄՈ տուփերից: Հանդիպումը մեկնարկել է ինտերակտիվ ձևաչափով․ աշակերտները հատուկ ծրագրի միջոցով պատասխանել են կիբեռանվտանգությանը, ֆիշինգ հարձակումներին և առցանց ռիսկերին վերաբերող հարցերին՝ հնարավորություն … Read more