Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյաների անունով նույնպես կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում

Դեկտեմբեր 02,2025 17:08

WhatsApp հավելվածում բացվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի, Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանի և կոմիտեի այլ պաշտոնյաների անունից և նրանց լուսանկարների օգտագործմամբ կեղծ օգտահաշիվներ, որոնցից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։

Կոչ ենք անում բոլորին լինել ուշադիր, չպատասխանել նմանատիպ կասկածելի հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները։

Նշված օգտահաշիվները որևէ կապ չունեն կոմիտեի պաշտոնյաների հետ, և հանդիսանում են խարդախության ակնհայտ դրսևորում։

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment