Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. «Ժողովուրդ» – Live News

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը կառավարության կազմում, հրաժարվել է նաև Ազգային ժողովի պատգամավորի մանդատից։ Հիշեցնենք, որ կառավարության կազմում Հայրապետյանի աշխատանքը չշարունակելու փաստը հաստատել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մխիթար Հայրապետյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ընտրացուցակի 36-րդ համարն … Read more

Մխիթար Հայրապետյանը կհեռանա պաշտոնից, Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել. Փաշինյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար  Մխիթար Հայրապետյանը կհեռանա պաշտոնից։ «Մխիթար Հայրապետյանը, քննարկումների արդյունքում, ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել. «Խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է։ Հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ լինեն՝ կտեղեկացնենք»։ 

ՀՀ ԲՏԱ նախարարը չի շարունակի պաշտոնավարումը նոր կառավարության կազմում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը խորհրդարանական ընտրություններից հետո նոր ձևավորվելիք Կառավարության կազմում: Հուլիսի 9-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը նոր ձևավորվելիք Կառավարության կազմում»,-ասաց վարչապետը։   Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնը թողնելուց հետո քաղաքական գործունեության մասին հարցին, … Read more

Հայաստանից առաջին անգամ միլիոնավոր դոլարների հայկական զենք է արտահանվել. Մխիթար Հայրապետյան

Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենք է արտահանվել: Այս մասին հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։  «Մի քանի տարի առաջ շատ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը կդառնա զենք արտահանող երկիր։ Վերջին ամիսներին տարբեր առիթներով, իմ տարբեր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում ասել եմ, որ մի քանի հայրենական արտադրողներ, հայկական ընկերություններ ստացել են … Read more

Հայաստանում արհեստական բանականությամբ գեներացված հեռուստաբովանդակությունը հեռարձակելիս պարտադիր պետք է մակնշվի

Կառավարությունը լրացումներ է առաջարկում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում:  ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով փոփոխությունները՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ասել է, որ նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է, որ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողներն արհեստական բանականությամբ կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր պետք է մակնշեն, որ տվյալ նյութն արհեստական բանականության գործիքակազմով … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մխիթար Հայրապետյանի մամուլի ասուլիսը

16 Փետրվարի, 2026 Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա ներկայացնում է նախարարության 2025թ․ աշխատանքները։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

YouTube-ի մոնետիզացիան պաշտոնապես հասնում է Հայաստան • Tribune.am

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հայաստանում վերջապես կսկսի գործել YouTube-ի դրամայնացումը (մոնետիզացիան)։  «Երկար սպասված լուրը. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան Մենք ողջունում ենք YouTube-ի հայտարարությունը՝ հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ։ Սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, մեր արագ աճող կոնտենտ արտադրողների/ստեղծագործողների համայնքի հզորացման, … Read more

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը վերահաստատել է պաշտպանության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ՀՀ-ի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանին։ Փետրվարի 4-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանու գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Հայաստանի … Read more

Կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացության արժանացավ ԱԺ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։  Դրանով, մասնավորապես, նախատեսվում է գործող օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Հոդված 9. Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը Արգելվում է տեսալսողական հաղորդումներում՝ 1) սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ … Read more

Քննարկվել է արհեստական բանականության հիմքով աշխատող «Զանգերի և չաթ կենտրոնի համակարգի» նախագծման, մշակման և ներդրման գործընթացը

Հունվարի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել AI call centre համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանը։ Քննարկման առանցքում եղել է ԲՏԱ նախարարության և ՀՏՀԳ-ի համատեղ նախաձեռնությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար արհեստական … Read more