Apple-ը պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ ուսումնասիրելու գործունեության ընդլայնման հնարավորությունները

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Կուպերտինոյում գտնվող Apple-ի գլխամասային գրասենյակ և հանդիպել միջազգային համագործակցության ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնիկական գործընկերությունը, ներդրումային հնարավորությունները և Հայաստանում ընկերության ներկայության հնարավոր ընդլայնման պայմանները։ Մոտ ժամանակներս Apple-ը պատվիրակություն կուղարկի ՀՀ՝ գործունեության հեռանկարներն ուսումնասիրելու համար։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Ջեյսոն Լունդգարդի հետ քննարկել է Apple-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները

Նոյեմբերի 20-ին դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանն ամփոփ ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված ՀՀ-ԱՄՆ ԱԲ-ի և կիսահղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները։ Քննարկվել են համագործակցության … Read more

Apple-ի աշխատավարձերը. Որքա՞ն են վճարում ինժեներներին, ԱԲ մասնագետներին և դիզայներներին

shamshyan.com. Apple-ը մնում է տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար ամենագրավիչ ընկերություններից մեկը՝ առաջարկելով մրցակցային աշխատավարձեր և բոնուսներ, ինչպիսիք են բաժնետոմսերը և ընկերության արտադրանքի վրա զեղչերը: Այնուամենայնիվ, արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում առաջատար դիրքեր գրավելու մրցավազքում ընկերությունը բախվում է մարտահրավերների, ներառյալ առանցքային աշխատակիցների հոսքը դեպի Meta: Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը ընդգծում է, որ ընկերությունը գնահատում է համագործակցությունը, … Read more