Հանրային խորհրդի նիստին Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել Հայաստանում առկա տեխնոլոգիական ներուժի, ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ իր տեսլականով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 2-ին Մատենադարանում մասնակցել է Հանրային խորհրդի հերթական նիստին։ Նիստի ընթացքում նախարար Հայրապետյանը խորհրդի անդամներին ներկայացրել է նախարարության ռազմավարական առաջնահերթություններն ու իրականացված աշխատանքները, առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները։ Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել ոլորտի զարգացմանն ուղղված արդեն ընդունված և նախատեսվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ տարբեր ուղղություններով … Read more

Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգում ԵՄ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման նշանակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 2-ին ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ4 «Ինովացիա Արևելք» տարածաշրջանային ծրագրի շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդման հնարավորությունները նորարարական քաղաքականությունների և ծրագրերի իրականացման համատեքստում՝ ընդլայնելով ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանային զարգացման նախաձեռնություններում: Մխիթար Հայրապետյանը, ողջունելով պատվիրակությանը նախարարությունում, … Read more

HyGPT. Ղազախստանում բնակվող հայազգի ծրագրավորողը հայկական ChatGPT է ստեղծել

Սփյուռքում բնակվող հայազգի ծրագրավորող Արմեն Աթայանը ներկայացրել է հայկական ChatGPT-ն՝ HyGPT մեծ լեզվային մոդելը, որը հասանելի է համացանցում բոլոր ցանկացողների համար՝ անվճար հիմունքներով։ Արմեն Աթայանը HyGPT-ն առաջին բարձրորակ մեծ լեզվային մոդելն է, որը ստեղծվել է հատուկ հայերենի համար։ Նախագծի գլխավոր նպատակը արևելահայերենով աշխատող լեզվային մոդելի ստեղծումն ու թրեյնինգն էր՝ ի նպաստ հայերեն լեզվի թվային ներուժի … Read more

Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս մաքսային ոլորտի թվայնացմանը՝ որպես վստահության տարածք ստեղծելու հիմք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման նպատակով  կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, … Read more

Հայաստանի նոր արհեստական բանականության տվյալների կենտրոնը. ի՞նչ գնով

Վերջին լուրերում նշվում է, որ Firebird ամպային ԱԲ՝ արհեստական բանականության ընկերությունը նախատեսում է 2026 թվականին Հայաստանում բացել նոր 100 ՄՎտ հզորությամբ ԱԲ տվյալների կենտրոն։ Կօգտագործվեն Nvidia Blackwell-ի հազարավոր գրաֆիկական պրոցեսորներ՝ Հայաստանի «տեխնոլոգիական ոլորտի և գլոբալ գործընկերությունների» զարգացման և «ամբողջ տարածաշրջանում նորարարության և տնտեսական աճի նոր հնարավորություններ ստեղծելու» նպատակով։[1] Սա կարևոր քայլ է Հայաստանի համար՝ խոստումնալից … Read more

Հայտարարվել է Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 2025 թվականի դափնեկրի անունը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 23-ին Ինժեներական քաղաքում մասնակցել է Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 2025 թվականի դափնեկրի անունը հայտարարելու նպատակով հրավիրված համատեղ մամուլի ասուլիսին․ մրցանակը կստանա «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը՝ դառնալով ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիրը: Մամուլի … Read more

Համացանցում հայտնվել են 16 միլիարդ օգտատերերի մուտքանունների և գաղտնաբառերի տվյալներ․ սա տվյալների արտահոսքի պատմության մեջ ամենախոշոր դեպքերից մեկն է․ Cybernews

Cybernews-ի հետազոտողների տվյալներով՝ համացանցում հայտնվել են 16 միլիարդ օգտատերերի մուտքանունների և գաղտնաբառերի տվյալներ, որոնք վերաբերում են սոցիալական ցանցերին, VPN-ծառայություններին, կորպորատիվ հարթակներին և ծրագրավորողների պորտալներին։ Ընդհանուր առմամբ՝ հանրային հասանելիությամբ հայտնաբերվել է 30 տվյալների փաթեթ, որոնցից յուրաքանչյուրում պարունակվել է տասնյակ միլիոններից մինչև ավելի քան 3,5 միլիարդ գրառում։ Տեղեկությունների մեծ մասը ունեցել է հստակ կառուցվածք՝ կայքի հասցե (URL), … Read more

Միայն բիզնեսով հնարավոր չէ առաջ գնալ, պետք է լինի գործարար էկոհամակարգ. Արտավազդ Մինասյան

«Առավոտի» եւ «Շտիգեն» ընկերությունների խմբի «Ազգային բուրժուազիա» նախագծի հերթական թողարկման հյուրն է «Կրիսպ»  IT ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը: Նրա համար միանգամայն ընդունելի է «ազգային բիզնես» եւ «ազգային բուրժուազիա» հասկացությունները, քանի որ ցանկացած ազգ ներկայացնող գործարար, կարեւորելով շահույթ ստանալը, պետք է մտածի ավելի մեծ՝ ազգային առաքելության մասին: Անդրադառնալով Հայաստանում կառուցվելիք 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 տվյալային … Read more

«Քննարկել լուծումներ՝ ստեղծելով փորձի փոխանակման հարթակ». կիբեռանվտանգությանը նվիրված համաժողով ՀՀ-ում

Հունիսի 14-15-ը տեղի ունեցավ «BSides Yerevan 2025» կիբեռանվտանգությանը նվիրված ամենամյա ոչ ֆորմալ համաժողովը, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը ոլորտի նկատմամբ և նպաստել մասնագիտական համայնքի ընդլայնմանը։ Այս տարի համաժողովն անցկացվել է արդեն երրորդ անգամ։ Համաժողովի ընթացքում կիբեռանվտանգության 20 մասնագետներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, հանդես եկան թեմատիկ զեկույցներով և պանելային քննարկումներով։ Համաժողովին մասնակցեց շուրջ 150 հոգի։ … Read more

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերն ու նախաձեռնությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիսկո Սիսթեմս» ընկերության հայաստանյան գրասենյակ, որտեղ ընկերության ինժեներական գծով տնօրեն Արսեն Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել ընկերության գործունեությանը, կատարվող ինժեներական և գիտահետազոտական աշխատանքին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին և առկա մարտահրավերներին: Նախարար Հայրապետյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության՝ ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերն ու … Read more