ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ՀՀ դեսպանի հետ քննարկել է «ԹՐԻՓՓ-ն ու հիբրիդային սպառնալիքները»

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն: Կողմերը մտքեր են փոխանակել ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման շուրջ, քննարկել հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև կրոնական ազատությանն առնչվող մի շարք հարցեր։ Զրուցակիցները վերահաստատել են փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Դեսպան Մկրտչյանը և պետքարտուղար Հանդերսոնը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ Յուտա նահանգի միջև հնարավոր տնտեսական համագործակցությունը

Հունվար 23,2026 12:20 ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել նահանգապետի տեղակալ և պետքարտուղար Դեյդրե Հանդերսոնի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանը և Դ. Հանդերսոնը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Յուտա նահանգի միջև հնարավոր տնտեսական համագործակցության ուղղությունները։ Կողմերն ընդգծել են համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն … Read more

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները

Հունվարի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սելեստ Մալոյի հետ։ Քննարկվեցին Հայաստանի և Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ներառյալ տնտեսական փոխգործակցությունը, նորարարությունը և մարդկանց միջև շփումները։ Կողմերն ընդգծեցին նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների … Read more