Նոյեմբեր 26,2025 13:22
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը
Օրերս WhatsApp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով օգտահաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց։ Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այս օգտահաշիվը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ և հերթական խարդախության դրսևորում է։ Սա շատ ստոր ու էժան գործելաոճ է, որը խիստ դատապարտելի է։
Բոլորին կոչ եմ անում լինել զգոն և ուշադիր։ Իսկ մենք հետամուտ ենք լինելու պարզելու համար, թե ո՞վքեր են կանգնած այս խարդախության հետևում, քանզի նման զանցանքի հեղինակները օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն պատասխանատվության։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: