Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչից են օգտվում երեխաները. Սամվել Մարտիրոսյանը՝ սոցցանցերի արգելափակումների մասին (տեսանյութ)

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջերս անընդհատ խոսվում է երեխաների համար սոցցանցերի արգելափակումների մասին, կամ խաղային պլատֆորմների արգելքի մասին, օրինակ՝ Roblox, Minecraft, PUBG։Բայց իրականությունն այն է, որ մենք շատ բան չգիտենք էլ, թե ինչից են օգտվում երեխաները, որոնք են իրական վտանգները»։ Մանրամասները՝ տեսանյութում։

Լավագույն մոտեցումը ոչ թե խաղերի արգելափակումն է, այլև ծնողների իրազեկվածությունը և մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը. Քննարկում նախարարությունում

Հունվարի 29-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել իրենց երեխաների թվային անվտանգությամբ մտահոգված ծնողների հետ՝ քննարկելու երեխաների կողմից մի շարք խաղային հարթակներ օգտագործելու ընթացքում ի հայտ եկող վտանգները։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Հանդիպումը նախաձեռնվել էր ի պատասխան վերջին շրջանում նախարարության ստացած բազմաթիվ դիմումների, որոնք … Read more

Վերջին 90 օրում ՖԲ-ում հիմնական գովազդ տեղադրողը եղել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը. Սամվել Մարտիրոսյանի հոդվածը Media.am-ում

Media.am. Դեպի ընտրություններ ժամանակը որքան սեղմվում է, այնքան ավելի է ուժեղանում քաղաքական հոսանքների կողմից սոցցանցերի կիրառումը քարոզչության համար։ Մետայի հարթակները՝ Ֆեյսբուքն ու Ինստագրամը, շարունակում են մնալ Հայաստանում և՛ ամենաայցելվողները, և՛ ամենաքաղաքականացվածները՝ հատկապես Ֆեյսբուքը։ Այս ֆոնին կտրուկ աճում են Մետայում քաղաքական գովազդի համար ներդրումները։ Վերջին տարիներին Մետան բաժանել է գովազդը երկու տեսակի՝ առանձնացնելով հասարակական հարցերին, քաղաքականությանը և … Read more

List.am-ի անունից գողանում են Viber-ի օգտահաշիվները․ մեդիափորձագետը զգուշացնում է

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ List.am-ի անվան տակ իրականացվում են խարդախություններ, որոնց միջոցով գողանում են քաղաքացիների Viber-ի օգտահաշիվները։ «Եթե List.am-ով ինչ-որ բան եք գնում կամ վաճառում և Viber-ով հաղորդագրություն եք ստանում, թե իբր պետք է List.am-ում ինչ-որ կոդ ներմուծեք, ապա դա խարդախություն է՝ ուղղված ձեր Viber-ի օգտահաշիվը գողանալուն։ Երբեք ոչ ոք չի կարող ձեզնից … Read more

Սոցցանցեր՝ նոր ամբիոն քաղաքական գործիչների համար

Սոցիալական մեդիան դարձել է քաղաքականության ամենաազդեցիկ հարթակներից մեկը Հայաստանում։ Եթե տարիներ առաջ քաղաքական գործիչը կարող էր ներկայանալ միայն հեռուստաեթերով կամ մամուլի ասուլիսներով, ապա այսօր սոցցանցերից կտրված գործիչը պարզապես կորցնում է իր ազդեցությունը։ Սոցմեդիան տալիս է ուղիղ կապ, արագ արձագանքման հնարավորություն և ինֆորմացիայի տարածման աննախադեպ մասշտաբ, բայց նաև բերում է մանիպուլյացիաների, ատելության խոսքի և բևեռացված միջավայրի … Read more

«Բանալիներ հավաքողը». Հակոբ Ղազանչյանի նոր նախագիծը՝ Նորա Արմանիի եւ «Գալյա Նովենց» թատերական դպրոցի իր կուրսի հետ

Բեմադրիչը պատրաստվում է իր կուրսի հիմքի վրա մասնավոր թատրոն հիմնադրել «Բանալիներ հավաքողը» ճանաչված բեմադրիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի բեմադրած  հերթական  հետաքրքիր ներկայացումն է, հերթականը, բայց ոչ սովորականը: Գլխավոր դերում Նորա Արմանին է, պիեսի հեղինակը Սամվել Մարտիրոսյանն է: Ներկայացումը ձեւաչափով մենաներկայացում է, բայց բեմադրությանը իրենց մունջ խաղով յուրատեսակ գույն են հաղորդում «Գալյա Նովենց»  թատերական … Read more