Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը վերահաստատել է պաշտպանության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ՀՀ-ի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանին։ Փետրվարի 4-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանու գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Հայաստանի … Read more

Մի օր դատախազությունից, քննչական կոմիտեից կարող ենք լսել, որ շտապ պահանջվում են քննիչներ ու դատախազներ, որ բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, կարևոր է մի քիչ գրել-կարդալ իմանալ և պատրաստ լինել պատվերով քաղաքական գործեր կարել. Դերենիկ Մալխասյան

«Որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ազատ կարձակի Արշակ Սրբազանին կամ որևէ մեկ այլ Սրբազանի, որոնք շինծու գործերով գտնվում են կալանավայրերում, ես ոչ ակնկալիք, ոչ էլ հույս ունեմ»,-ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում։ «Ես համոզված եմ, որ եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանի միակ հույսը մնացել է իրավապահ համակարգը՝ ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ և այլն, … Read more

Քննարկվել է արհեստական բանականության հիմքով աշխատող «Զանգերի և չաթ կենտրոնի համակարգի» նախագծման, մշակման և ներդրման գործընթացը

Հունվարի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել AI call centre համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանը։ Քննարկման առանցքում եղել է ԲՏԱ նախարարության և ՀՏՀԳ-ի համատեղ նախաձեռնությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար արհեստական … Read more

ԱԲ-ի կիրառումը պետական ծառայությունների ավտոմատացման գործում ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր հանդիպում եմ ունեցել AI call centre համայնքի ներկայացուցիչների հետ՝ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի և ՀՏՀԳ տնօրեն Ներսես Երիցյանի մասնակցությամբ։ 📌 Քննարկել ենք պետական և ՏԻՄ ծառայությունների համար ԱԲ-հիմքով զանգերի և չաթ կենտրոնի միասնական համակարգի նախագծումն ու ներդրումը՝ ԲՏԱ նախարարության և ՀՏՀԳ-ի … Read more

Լավագույն մոտեցումը ոչ թե խաղերի արգելափակումն է, այլև ծնողների իրազեկվածությունը և մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը. Քննարկում նախարարությունում

Հունվարի 29-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել իրենց երեխաների թվային անվտանգությամբ մտահոգված ծնողների հետ՝ քննարկելու երեխաների կողմից մի շարք խաղային հարթակներ օգտագործելու ընթացքում ի հայտ եկող վտանգները։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Հանդիպումը նախաձեռնվել էր ի պատասխան վերջին շրջանում նախարարության ստացած բազմաթիվ դիմումների, որոնք … Read more

«Համոզիչ էին այն փաստարկները, որ այսօր արդեն գոյություն ունեն մի շարք գործիքներ և լուծումներ, որոնք նպաստում են առցանց հարթակներից գրագետ օգտվելուն և առցանց ռիսկերի նվազեցմանը». Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շաբաթներ առաջ հասարակության շրջանում լայն արձագանք գտավ իմ ֆեյսբուքյան հրապարակումը, որը վերաբերում էր Roblox և այլ նմանատիպ խաղային հարթակների օգտագործման ընթացքում առաջացող ռիսկերին ու վտանգներին։ Հրապարակմանը արձագանքած, միմյանցից տարբերվող կարծիքներ ներկայացրած մի շարք ծնողների հետ քննարկումները շարունակեցինք «կլոր սեղան» ձևաչափով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական … Read more

WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի անուններով

WhatsApp հարթակում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անուն-ազգանունով և տվյալ հեռախոսահամարից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց ու գործընկերների։ ❌️Տվյալ օգտահաշիվը ոչ մի կապ չունի մարզպետի հետ և նրա կողմից որևէ հաղորդագրություն չի ուղարկվել։➡️Հորդորում ենք լինել առավել զգոն։❌️չպատասխանել նման հաղորդագրություններին,❌️չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), ❌️չկատարել … Read more

«Երևանի ավտոբուս»-ի տնօրենի տեղակալ Նորայր Սուքիասյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել WhatsApp

Հունվար 29,2026 12:26 Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը Տեղեկացնում եմ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Նորայր Սուքիասյանի անուն-ազգանունով WhatsApp հավելվածում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ, որը որևէ առնչություն չունի վերջինիս հետ։ Խնդրում ենք զեղծարարություններից խուսափելու նպատակով չպատասխանել որևէ հաղորդագրության։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից … Read more

Նոր խաբեություն «TikTok»-ում. զգուշացնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը

«TikTok» սոցիալական հարթակում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար իբր «սոցիալական հիմնադրամից» 300 հազար դրամ նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով: Սակայն իրականում այս եղանակով հանցագործները կրկին փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), ինչը հետագայում կարող է հանգեցնել … Read more

Շուրջ 900 հետազոտողի եկամտահարկը կիսով չափ նվազել է. Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է R&D ոլորտի արդյունքները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գիտահետազոտական աշխատանքների (R&D) խթանմանն ուղղված պետական քաղաքականության շոշափելի արդյունքներին։ Նախարարը նշել է, որ արդեն իսկ 67 կազմակերպությունների շուրջ 80 ծրագրեր որակվել են որպես R&D աշխատանքներ, ինչի շնորհիվ ոլորտում ներգրավված շուրջ 900 հետազոտողի համար եկամտային հարկը 20%-ի փոխարեն սահմանվել է 10% դրույքաչափ։ «Շուրջ 900 … Read more