«Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է». ՌԴ պաշտպանության նախարար • Tribune.am
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։ «Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է»,-ասել է Բելոուսովը՝ նշելով, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը նպաստելու համար։