Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել» երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ»

12 Սեպտեմբերի, 2026 «Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին աղմկոտ հարցազրույցը կրքեր է բորբոքել ՔՊ-ում, և իշխանականները չեն թաքցնում իրենց վրդովմունքը՝ պահանջելով պատժել Սարգսյանին, հակառակ դեպքում կասկած էին հայտնել, որ նա Փաշինյանի հովանավորչությամբ ու ցուցումով է ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենն արևին փռում։ Ներիշխանական ընդվզումը երեկ իր դրսևորումն ունեցավ․ Փաշինյանը … Read more

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

12 Սեպտեմբերի, 2026 «Փաստ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 2291-Լ որոշման մեջ։ Այդ որոշման շահառու են հանդիսանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սովորողները, ովքեր մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված են եղել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համապատասխան կրթական աստիճանների (բակալավր, մագիստրատուրա, … Read more

Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»

12 Սեպտեմբերի, 2026 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին Ազգային ժողով է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանը փակ, աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա է եղել ՔՊ խմբակցության ամբողջ կազմը։ Քննարկման հիմնական թեման եղել է … Read more

Հովհաննիսյանը քանդում է մայր բուհը. «Հրապարակ»

12 Սեպտեմբերի, 2026 «Հրապարակ» թերթը գրում է.  Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանին երեկ 5 տարի ժամկետով ընտրեց ԵՊՀ ռեկտոր։ Նա առաջադրված միակ թեկնածուն էր: Մայր բուհից տեղեկացանք, որ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը դժգոհ է մրցույթից եւ դրա արդյունքներից, որն իրականում մրցույթ էլ չէր, այլ՝ վերեւից հրահանգված վերանշանակում: ԵՊՀ-ում կարծում են, … Read more

Փաշինյանը մատնեց իրեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.   Տիգրանաշենի մասին երեկ կրկին արած հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել այս տարածքի հանձնման հետ կապված։ Կառավարության նիստից հետո նա լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե նրանք, ովքեր հայտարարում են, որ Քյարքին չպետք է հանձնվի` պատերազմ են հրահրում, ինչպես նաեւ՝ ովքեր որ ասում են, թե Քյարքին հայկական է։ Հայտնի է, … Read more

Փաշինյանը կարող է Ալիևի հետ պայմանավորվածությամբ էսկալացիա բեմադրել. «Հրապարակ»

12 Սեպտեմբերի, 2026 «Հրապարակ» թերթը գրում է.   Տիգրանաշենի մասին երեկ կրկին արած հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել այս տարածքի հանձնման հետ կապված։ Կառավարության նիստից հետո նա լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե նրանք, ովքեր հայտարարում են, որ Քյարքին չպետք է հանձնվի` պատերազմ են հրահրում, ինչպես նաեւ՝ ովքեր որ ասում են, թե Քյարքին հայկական … Read more

Հրահանգված է տեղերում շոշափել տրամադրությունները․ «Փաստ»

12 Սեպտեմբերի, 2026 «Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, 2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի բոլոր մարզերում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: 20 խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրական ցուցակները գրանցման համար պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 18։00-ն: Այս օրերին արդեն իսկ հստակեցվում են որոշ համայնքներում առաջադրվելիք քաղաքական ուժերի և … Read more

Կառավարությունն աշխատում է միայն իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»

12 Սեպտեմբերի, 2026 «Հրապարակ» թերթը գրում է. Երկուշաբթի կմեկնարկի 9-րդ գումարման առաջին՝ աշնանային նստաշրջանը։ Ամառային արձակուրդներից հետո սա խորհրդարանի առաջին նիստն է, չհաշված ամառվա ընթացքում արարողակարգային նիստերը, որոնց ժամանակ ԱԺ ղեկավար մարմիններ էին ընտրում։ Աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստի օրակարգում ընդամենը վեց հարց է ընդգրկված, որոնցից մեկը՝ կրկին հանձնաժողովի նախագահի ընտրության վերաբերյալ, մյուսը ԿԸՀ հաղորդումն է։ Հասկանալի … Read more

Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները․ «Հրապարակ»

11 Սեպտեմբերի, 2026 «Հրապարակ» թերթը գրում է. «Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, որն ինքն իրեն 90 հազար դրամով պարգեւատրել էր, հետո գումարը հետ վերադարձրել բյուջե, շարունակում է արտառոց որոշումներ կայացրել: Համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկացանք, որ նա համայնքի բյուջեից 2 հազար դրամ է դուրս գրել, դրանով ծաղիկ է գնել եւ 1804 թ. օգոստոսի 21-ի ռուս-պարսկական ճակատամարտում զոհված … Read more

Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին». «Հրապարակ»

11 Սեպտեմբերի, 2026 «Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու պրոցեսը Փաշինյանն ու իր ենթակաները հետեւողականորեն շարունակում են: Մի քանի օր է՝ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերության վարորդներն են պարեկների թիրախում. Կոտայքի մարզից Երեւան գնացող երթուղով աշխատող տրանսպորտը կանգնեցնում են, ստուգում ու տուգանում: Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն քայլափոխի 5 հազար դրամով … Read more