Ուժեղ քամու հետևանքով քաղաքացին չի կարողացել Սևանա լճից վերադառնալ ափ․ ՆԳՆ ՓԾ

10 Օգոստոսի, 2026 Օգոստոսի 10-ին՝ ժամը 18։35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին հարակից լողափում քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ … Read more

Սևանա լճում ջրահեղձվող 27-ամյա տղամարդուն հաջողվել է փրկել • Tribune.am

Այսօր՝ օգոստոսի 2-ին  Գեղարքունիքի մարզում ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություններն են ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Սևանա լճի «Վիշապ» լողափի տարածքում, քաղաքացի է ջրահեղձ լինում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այնտեղ գտնվող քաղաքացիները, ապա ժամանած ջրափրկարարները կարողացել են քաղաքացուն դուրս բերել լճից ու օպերատիվորեն տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն։ Ջրափրկարարներն ու պարեկները … Read more

Սևանա լճում ջրահեղձ է եղել Եգիպտոսի 24-ամյա քաղաքացին • Tribune.am

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ջրագեղձման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևանա լճում՝ «Առագաստ» լողափի տարածքում, քաղաքացի է ջրահեղձ եղել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի ջրափրկարարները, ովքեր ափից … Read more

Սևանա լճում հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու փրկարարները դուրս են բերել անվտանգ

Հուլիսի 28-ին՝ ժամը 14։50-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում երկու քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։  Փրկարարները քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։

Շինարարական աղբը Սևանում․ հաստատ կապալառուն մեղավոր չէ – Live News

Երեկ Հետքը գրել էր, որ Մերիդիան էքսպո կենտրոնի COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում, շինարարական աղբը լցվում է, հենց նույն COP17-ի շրջանակում Բնության հատուկ պահպանման տարածքի կարգավիճակի գործընթացի մաս Հրազդանի կիրճում (տես հղումը մեկնաբանությունում)։ Մի առանձին անգամ կարելի է գրել ու խոսել Հրազդանի կիրճի շուրջ վերջին մի քանի տարիների զարգացումների մասին, բայց հիմա կիսվեմ մեկ այլ թարմ … Read more

Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում

Ընթացիկ տարվա ոռոգման սեզոնում Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասել, որը վերջին 65 տարվա նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է: Այս մասին տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումից։ «2026 թվականի հուլիսի 27-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել ընդամենը 14.189 մլն խորանարդ մետր ջուր, ինչը 1961 թվականից … Read more

Միջնորդագրի հիման վրա դադարեցվել է Սևանա լճում տարածքի կառուցապատման իրավունքի գրանցումը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2008 թվականի հուլիսի 3-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և  ՍՊ ընկերության միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։ … Read more

Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ: Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Սևանա լճի մակարդակը այսօր հասել է 1900.80 մ նիշին, որը 2021 թվականի հունիսի 30-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ բարձր է 14 սմ-ով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ բարձրացել է 58 սմ-ով»,-նշել … Read more

Սևանա լճից քաղաքացիներն անվտանգ դուրս են բերվել ափ

Հուլիսի 12-ին Սևանա լճի հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից տարբեր հեռավորությունների վրա շրջված ջրային մոտոցիկլետներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Ջրափրկարարների օպերատիվ արձագանքի շնորհիվ բոլոր քաղաքացիներն անվտանգ դուրս են բերվել ափ։

Սևանա լճի ափամերձ հատվածում ապամոնտաժվել է 201 ապօրինի շենք-շինություն • Tribune.am

Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 201 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո: Հիշեցնենք, որ Դատախազությունը 2025 թվականի … Read more