Ի՞նչ անել՝ Հայաստանին զրկելու համար և՛ բնական գազից, և՛ առավել մեծ գոյաբանական նշանակություն ունեցող ռուսական 102-րդ ռազմաբազայից

Թուրքի լամուկ Նիկոլ հայադավը և իր իշխանական ոհմակը գտել են այս խնդրի լուծումը   Եթե Հայաստանում գլխավոր դատախազը և «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածն իրենց դերում լինեին, ապա անմիջապես կձեռնարկեին համապատասխան միջոցներ ինչպես Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, այնպես էլ «Ազգային ժողով» կոչվածի պատգամավորի և Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնները զբաղեցնող, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» … Read more

Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան – Live News

Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն լքել է երկիրը Լեհաստանի հետ սահմանի անցակետով։ Այդ մասին գրում է «РБК-Украина»-ն իր Տելեգրամ-ալիքում՝ հղում անելով չնշված աղբյուրներին։ Նախօրեին Կրավչենկոն հայտնել էր, որ գտնվում է երկրից դուրս։ Դրանից քիչ առաջ նա սոցիալական ցանցերում ուղերձ էր հրապարակել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) տնօրեն Սեմյոն Կրիվոնոսին կասկածանք ներկայացնելու կապակցությամբ։ Նա հրապարակայնորեն մեղադրել … Read more

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով Երևանում

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի ունեցավ գործարար համաժողով՝ «Ներդրումային հնարավորությունները Հայաստանում» խորագրով, որին մասնակցեցին Հայաստանի և Լեհաստանի պետական ու գործարար շրջանակների ներկայացուցիչները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանը նշեց, որ գերատեսչության նոր անվան առթիվ իրենք ունեն ավելի շատ պարտավորություններ ու պարտականություններ, ինչպես նաև գործընկեր երկրների գործարար համայնքների … Read more

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

28 Օգոստոսի, 2026 Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Ռեպորտաժը վերաբերում է «Արևելյան ճեպընթաց» հաղորդմանը, որը օգոստոսի 26-ին հեռարձակվել է լեհական անգլալեզու հանրային հեռուստաալիքով TVP World-ում։ … Read more

Լեհաստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի • Tribune.am

Լեհաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Գ.Կ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են դատախազությունից: Գ.Կ.-ն մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում տուժողին զգալի վնաս պատճառելով համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շահադիտական դրդումներով համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության վերափոխելու … Read more

Հայաստանը հաղթել է Լեհաստանին Եվրոպայի Մ18 թիմային առաջնությունում • Tribune.am

Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Լեհաստանի թիմին: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։ Թիմին հաղթական միավոր է բերել միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը: Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանի, ՖԻԴԵ-ի վարպետներ Վաչե Հովակիմյանի և Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ՝ Լեհաստանի Գդանսկ քաղաքում ընթացող Ուկրաինայի վերակառուցման համաժողովի շրջանակներում։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։ Կողմերը ողջունել են ադրբեջանա-լեհական հարաբերություններում դրական դինամիկան և ընդգծել երկկողմ կապերի ամրապնդման գործում կանոնավոր քաղաքական երկխոսության և բարձր … Read more

Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին • Tribune.am

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-25-ն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետության Գդանսկ քաղաք՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը – Live News

ՆԱՏՕ-ի նավերը ձեռնամուխ են եղել «Բալթիկ գործողություն 26» (BALTOPS 26) զորավարժությունների շրջանակներում առաջադրանքների կատարմանը: Այս մասին հաղորդել է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Սկսվել է BALTOPS 26-ի ծովային փուլը։ ՆԱՏՕ-ի նավերը լքել են Գդինյայի ռազմական նավահանգիստը», – ասվում է հաղորդագրության մեջ։ «Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում անձնակազմերը կմարզվեն որպես միասնական թիմ՝ մեր ծովային սահմանների անվտանգությունն ապահովելու համար», … Read more

Լեհաստանը ցանկանում է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ

Լեհաստանը ցանկանում է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը` Վարշավայում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։ Նախարարների բանակցությունների արդյունքներով Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ լեհական կողմը հետաքրքրված է համատեղ զորավարժություններով, ռազմական բուհերի միջև համագործակցությամբ, երկրների պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների միջև փորձի փոխանակմամբ: Լեհաստանի պաշտպանական … Read more