Կարելի՞ է երեւակայել նման խայտառակ կացութիւն եւ դեռ հաւատալ «խաղաղութեան խաչմերուկ»-ին․ «Հայրենիք»

Դեռ քանի մը, օր առաջ Ատրպէյճանի հոգեւոր Առաջնորդ եւ Կովկասի մահմետականներու վարչութեան ղեկավարը՝ շէյխ ըլ իսլամ Ալլահշիւքիւր Փաշազատէ ժամանած էր Վատիկան եւ Լեւոն ԺԴ․ Պապին «աւետած», թէ Ատրպէյճանի մէջ պիտի կառուցուի Կաթողիկէ նոր եկեղեցի մը, շեշտելով, թէ իր երկրին մէջ փոքրամասնութիւններու իրաւունքները ոտնակոխ չեն ըլլար եւ ընդհակառակը՝ հաւասարապէս կը յարգուին։ Հարց է, թէ Պապը ինչպէ՞ս … Read more

Կայունության դրական ազդեցություններն արդեն նկատելի են. Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուելում մասնակցել և ելույթ է ունեցել «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսին: ԱԽ քարտուղարի ելույթի տեքստն ամբողջությամբ ստորև՝ «Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ այս հարգարժան լսարանի առջև, որը հավաքվել է քննարկելու Հարավային Կովկասում խաղաղության, բարեկեցության և փոխկապակցվածության ներկայիս … Read more

««Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության և տնտեսական փոխկապակցվածության կարևոր խթան». Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպված «Հայաստանի տրանսպորտային լոգիստիկայի համայնապատկերը խորագրով» կլոր սեղան քննարկմանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացուցիչներ Ազգային ժողովից և հայաստանյան տարբեր կազմակերպություններից: Հանրապետության նախագահը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով … Read more

ԵՄ-ն պատրաստ է իր գործիքները ներդնել «Թրամփի ուղի» նախագիծը կյանքի կոչելու մեջ․ ՀՀ-ում ԵՄ դեսպան

Եվրամիությունը պատրաստ է իր գործիքները ներդնել ոչ միայն «Թրամփի ուղի» նախագծի, այլ նաև ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում կապակցվածությունը խթանելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ խոսելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած փաստաթղթերի մասին։ «Իրադարձությունները և հանդիպումները, որոնք եղան Վաշինգտոնում օգոստոսի … Read more

Թրամփի ուղին աշխարհաքաղաքական ռումբ է իբր հռչակված խաղաղության տակ. Լևոն Զուրաբյան

Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախաձեռնած «Հյուսիս-Հարավ երկաթուղի․ Աշխարհաքաղաքական խաղաղության երաշխիք» թեմայով քննարկման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն իր ելույթը սկսեց հումորային պատմությամբ: Հիշեց, որ մի առիթով ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանը մասնակցում էր նախկին ԽՍՀՄ հանրապետությունների դեսպանների հավաքին, որտեղ բարձրաստիճան մի վրացի պաշտոնյա ասում էր, որ  բոլորի բախտը բերել է՝ Ադրբեջանը նավթ ունի, Հայաստանը՝ … Read more

«Մեր «Խաղաղության խաչմերուկի» գաղափարն իրականություն է դառնում». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է «Համաշխարհային դարպասներ» երկրորդ համաժողովին, որին ներկա են եղել նաև մեկ տասնյակից ավելի երկրների նախագահներ և վարչապետներ: Համաժողովում ողջույնի խոսքով նախ հանդես է եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Տիկին Նախագահ,Ձերդ գերազանցություններ,Պատվարժան գործընկերներ,Տիկնայք և պարոնայք, Կցանկանայի նախ և առաջ շնորհակալություն … Read more

«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակում ԱՄՆ մասնագետներն աշխատանքներ կկատարեն Հայաստանում

ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է. «Ողջունում ենք ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության գործընկերներին Հայաստանում։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահ ուժերի հետ՝ իրականացնելու կարողությունների գնահատում և բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները՝ «Բացերի/հնարավորությունների վերլուծության գործընթացի» միջոցով։ Այս վերլուծական մեթոդաբանությունը, որը հաջողությամբ կիրառվել է այլ … Read more

Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին․ Ֆիդան

Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է նա։ Ֆիդանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ԱՄՆ նախագահ … Read more

Գևորգ Պապոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է TRIPP հաղորդակցության ծրագրով և առաջարկել է այս նախագծերը զարգացնել PPP ձևաչափով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հենրեհենին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։ Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել երկկողմ … Read more

«Տեր-Պետրոսյանը կրկին ջուր է լցնում մի տրամաբանության ջրաղացին, որը մերժվել է մեր կողմից, ինչ-որ նոր տերմիններ է հորինում, որոնք ոչ մի կերպ չեն բխում մեր շահերից». Արսեն Թորոսյան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ՖԲ գրառումը. Առավոտյան մամուլը թերթելիս տեսա, որ երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին «խնդիր լուծելու» առաջարկ է արել: Նա առաջարկել է «Զանգեզուրի միջանցքի» անունը փոխել և դնել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց»: Զավեշտալին այստեղ այն է, որ մենք արդեն տևական ժամանակ է, մերժելով Ադրբեջանի կողմից անընդհատ օգտագործվող «Զանգեզուրի … Read more