Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է, Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը՝ Բիշքեկում ընթացող ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
«Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է»,-շեշտել է Բելոուսովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել հնարավորը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը հեշտացնելու համար։