Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ, բնակելի տուն է վնասվել․ ՊՆ (լուսանկարներ)

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ՀՀ ՊՆ  

Մոլորված եերխաների ծնողներն առավոտյան են նկատել, որ ձիերն ու տղաները չկան – Live News

Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս երկու բնակիչները գիշերը ժամը 1–ի սահմանում մոլորվել են և հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում նշել է Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։ «Նստել են ձիերը, գնացել են երրորդ ձիու հետևից, որը սահմանի բերանին է եղել։ Գնացել են, որ բերեն։ Առավոտյան նոր գյուղում իմացել են, որ … Read more

Գեղամ Մանուկյանը և Գառնիկ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար, Վաղատուր և Խնածախ գյուղեր

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Տավուշի մարզի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար, Վաղատուր և Խնածախ գյուղեր։ Պատգամավորներն ահազանում են՝ Բերձորի հանձնումից հետո այս գյուղերն անմիջապես հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Երեք կողմից շրջափակման մեջ գտնվող համայնքները պարբերաբար ենթարկվում են հրետակոծությունների։ 2020 թվականի … Read more

Այս գիշեր նույնպես Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրակոցներ են լսվել – Live News

Այս գիշեր նույնպես Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրակոցներ են լսվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին համայնքից։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ ադրբեջանական կողմը կրակում է, երբեմն նաև գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Ըստ ՊՆ-ի՝ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան … Read more

Ադրբեջանի գնդակոծումից վնասվել է Խոզնավարում բնակելի տան սանհանգույցը – Live News

Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Այս մասին գրում է ՀՀ ՊՆ-ն: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

«Ադրբեջանից հրաժարվել են, որ իրենք են արել»․ Սուրեն Պապիկյանը՝ Խոզնավարի ուղղությամբ կրակոցների մասին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած հերթական կրակոցներին։ Սուրեն Պապիկյանն ասել է, որ Պաշտպանության նախարարությունը հանդես է եղել հայտարարությամբ։ ՀՀ ՊՆ-ն իր հայտարարության մեջ նշել էր․ «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»։ Հարցին, … Read more

Խաչատրյանը՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած կրшկпցների մասին

Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ և անհանգստություն առաջացնելն է, և, իհարկե, երբ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին: Այս մասին Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ կրակոցներին: «Սա առաջին անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել … Read more

Խոզնավար և Խնածախ բնակավայրերի բնակիչները Անահիտ Մանասյանին մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի և անվտանգության, սեփականության, կրթության, զբաղվածության և հիմնարար այլ իրավունքների վերաբերյալ

Սյունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 21-ին այցելել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար և Խնածախ բնակավայրեր։ Այցի նպատակն էր տեղում մարդու իրավունքների վիճակին ծանոթանալը և փաստահավաք աշխատանքներ իրականացնելը: Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ սահմանամերձ բնակավայրերում Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը, ինչպես նաև … Read more

Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ – Live News

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը։ Մեղրի համայնքում մշտադիտարկվել են Մեղրու բերդը, Սբ Հովհաննես, Մեծ թաղի Սբ Աստվածածին, … Read more

Ադրբեջանը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան տանիքը․ ՊՆ (լուսանկարներ)

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։Տուժածներ չկան:Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։