Այս գիշեր նույնպես Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրակոցներ են լսվել – Live News

Այս գիշեր նույնպես Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրակոցներ են լսվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին համայնքից։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ ադրբեջանական կողմը կրակում է, երբեմն նաև գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Ըստ ՊՆ-ի՝ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։

Leave a Comment