«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 02.06.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 02.06.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Ե՞րբ է Եվրոպան սպասում Հայաստանին․ ԵՄ-ն արձագանքել է ՌԴ կիրառած տնտեսական սահմանափակումներին Քրեական  նոր հետապնդումներ և նոր տուժող․ Մարտի 1-ի վերաբացված գործը թափ է հավաքում Գլխավոր դատախազությունն առաջարկում է «Արարատցեմենտ»-ում գլխավոր կառավարիչ նշանակել Back to top button

Ե՞րբ է Եվրոպան սպասում Հայաստանին․ ԵՄ-ն արձագանքել է ՌԴ կիրառած տնտեսական սահմանափակումներին

Նախընտրական շրջանում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած տնտեսական սահմանափակումներին զուգահեռ՝ հստակ հայտարարություններ և ազդակներ են սկսել հնչել նաև ԵՄ–ից։ Այս առումով միանգամից երկու անդրադարձ կա նախընտրական Հայաստանի իրավիճակին՝ արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Անգամ մոտավոր ժամկետ է հայտարարվել, թե Հայաստանին երբվանից կարող են սպասել ԵՄ–ում։ Հայաստանի ներքաղաքական պայքարի աշխարհաքաղաքական «փոխհրաձգությանը» միացավ նաև ԵՄ–ն։ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի կիրառած տնտեսական … Read more

ԵԱՏՄ և ԵՄ միջև կողմնորոշվելու հորդորները շարունակում են ուղղվել Հայաստանին. Երևանն արձագանքում է

ԵԱՏՄ և ԵՄ միջև կողմնորոշվելու հորդորները շարունակում են ուղղվել Հայաստանին, մինչդեռ Երևանը քանիցս հայտարարել է, որ ընտրություն կատարելու պահը դեռ չի հասունացել։ Այս հարցով լարված հարաբերությունները շատերը կապում են Հայաստանում տիրող նախընտրական մթնոլորտի և դրա վրա ազդելու Ռուսաստանի ցանկության հետ։ Ստեղծված իրավիճակն արդեն մեկնաբանում են երրորդ երկրների ղեկավարներ, օրինակ՝ Ուկրաինայի և Բելառուսի նախագահները։ Յուրաքանչյուրն իր … Read more

Ներված ու աններելի մահափորձեր նախընտրական քարոզարշավներում

Քննչական կոմիտեն հայտնել է, որ բացահայտել է վարչապետի դեմ մահափորձ նախապատրաստող խմբի անդամներից մեկի ինքնությունը, Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ մեղադրանք առաջադրել ու ձերբակալելու որոշում ընդունել։ Անձը, սակայն, այս պահին Հայաստանում չի բնակվում։ Այս տեղեկությունն ավելի վաղ հրապարակել էր վարչապետը՝ մեղադրանքի սլաքներն ուղղելով ընտրապայքարի մեջ մտած ընդդիմադիր երկու ուժերի առաջնորդներին՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Կարապետյանին։  Քննչական … Read more

Հունիսի 1․ մանկական մեծ հեքիաթ՝ Հանրապետության ողջ տարածքում

Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տարվա ամենագունեղ ու լուսավոր տոներից մեկը։ Այսօր ուշադրության կենտրոնում երեխաներն են, նրանց ժպիտները, ցանկություններն ու երազանքները։ Հանրապետության ողջ տարածքը՝ մայրաքաղաք Երևանից մինչև ամենահեռավոր մարզեր, վերածվել է մանկական մեծ հեքիաթի։ Փոքրիկների համար տարատեսակ տոնական միջոցառումներ են կազմակերպվել, որոնք մեկ նպատակ ունեն՝ հիշեցնելու բոլորիս, որ երեխաների անհոգ ու պաշտպանված … Read more

Հունիսի 1-ը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում — Հայաստանի Հանրային Ռադիո

Բանտային սառը պատեր, մետաղե ճաղեր և լռություն, որը սովորաբար ընդհատվում է միայն կողպեքների ձայնով։ Սակայն այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատկերն այլ էր։ Այնտեղ, որտեղ ժամանակը կարծես կանգ է առել, այսօր տարածվել է ամենաանսպասելի և ամենաջերմ ձայնը՝ երեխաների ծիծաղն ու կանչը։ Անազատության մեջ գտնվող հայրերը և նրանց որդիներն ու դուստրերը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հնարավորություն … Read more

Պատերազմը Ռուսաստանի թիկունքում․ուկրաինական դրոնները հասել են Արմավիր և Տագանրոգ

Ռուս-ուկրաինական պատերազմի չորրորդ տարում ուկրաինական անօդաչու սարքերն ավելի հաճախ են թիրախավորում Ռուսաստանի թիկունքում գտնվող նավթային, վառելիքային և տրանսպորտային ենթակառուցվածքները՝ փորձելով խաթարել ռազմական լոգիստիկան և մատակարարման շղթաները։ Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը նման հարվածների թիրախում են հայտնվել Ռուսաստանի հարավային երկու կարևոր կետեր՝ Կրասնոդարի երկրամասի Արմավիր ու Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքները։ Ի՞նչ վնասներ են արձանագրվել, ինչպե՞ս են … Read more

Հակառակ հուսադրող հայտարարություններին՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում են․ միջազգային մամուլ

Հակառակ հրադադարին՝ ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցնում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ամերիկյան կողմը հարվածել է իրանական անօդաչու սարքերի կառավարման կենտրոններին, Թեհրանն էլ հայտարարում է, որ պատասխան հարված է հասցրել ամերիկյան ռազմակայանին, որտեղից հարձակում էր եղել Իրանի վրա: Միջազգային մամուլը գրում է, որ բանակցությունները փակուղի են մտել, և դա է պատճառը, որ ռազմական գործողությունները վերսկսվել … Read more

Գագարինում բացվել է AI Factory տվյալների կենտրոնը, այն ամենախոշորն է տարածաշրջանում

Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում հունիսի մեկին բացվել է Eleveight AI ընկերության AI Factory տվյալների կենտրոնը։ Ընկերությունը կառավարության հետ համագործակցության հուշագիր է ստորագրել։ Այս համագործակցությունը պետություն– մասնավոր գործակցության հերթական փուլն է՝ արձանագրում են կողմերը։ Գագարինը պատահական ընտրություն չէ։ Այս տարածաշրջանը Հայաստանի լավագույն վայրերից մեկն է արևային կայանների արդյունավետ գործունեության համար։ Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում այսուհետև կգործի … Read more

Գերմանական կրթաթոշակներ ու վկայականներ․ Հայաստանի երիտասարդների համար նոր հնարավորություններ են բացվում

Մայիսի 29-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանում գործող գերմանական մշակութային և կրթական կազմակերպությունների կրթաթոշակների և վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Գերմանիայի դեսպանության, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD), «Գյոթե» ինստիտուտի և Արտերկրի դպրոցների հարցերով կենտրոնական վարչության (ZfA) նախաձեռնությամբ՝ հայաստանյան դպրոցների ու բուհերի 77 սովորողներ, ուսուցիչներ և հետազոտողներ բացառիկ հնարավորություն ստացան՝ շարունակելու իրենց ուսումն ու գիտական գործունեությունը Գերմանիայում, … Read more