Հունիսի 1․ մանկական մեծ հեքիաթ՝ Հանրապետության ողջ տարածքում

Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տարվա ամենագունեղ ու լուսավոր տոներից մեկը։ Այսօր ուշադրության կենտրոնում երեխաներն են, նրանց ժպիտները, ցանկություններն ու երազանքները։

Հանրապետության ողջ տարածքը՝ մայրաքաղաք Երևանից մինչև ամենահեռավոր մարզեր, վերածվել է մանկական մեծ հեքիաթի։ Փոքրիկների համար տարատեսակ տոնական միջոցառումներ են կազմակերպվել, որոնք մեկ նպատակ ունեն՝ հիշեցնելու բոլորիս, որ երեխաների անհոգ ու պաշտպանված մանկությունը մեր ամենակարևոր առաքելությունն է։

Leave a Comment