Ամանորյա ուղերձ Երուսաղեմի սրբոց Թարգմանչաց հայկական վարժարանից

Երուսաղեմի սրբոց Թարգմանչաց հայկական վարժարանի սաների ամանորյա ուղերձը իրենց երկու հայրենիքների բարգավաճմանն է ուղղված։ Հայ և այլ ազգերի ներկայացուցիչ աշակերտներն այս կրթօջախում մտածում են հայերեն։ Ավարտում են չորս լեզուների (հայերենի, անգլերենի, եբրայերենի և արաբերենի) փայլուն իմացությամբ։ Դպրոցը հիմնվել է 1929 թվականի՝ պատրիարք Եղիշե Դուրյանի նախաձեռնությամբ։

Օգոստոսի 8-ից առաջ և հետո․ շրջադարձային համաձայնություն նոր հնարավորություններո՞վ, թե՞ մարտահրավերներով

2025-ն ամփոփելիս վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները պայմանական բաժանում են անում՝ օգոստոսի 8-ից առաջ ու հետո։  Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնություններն ու ստորագրված փաստաթուղթը պատմական ու շրջադարձային են որակում բոլոր կողմերը։ Այն տարածաշրջանում նոր դարաշրջան բացելու հնարավորություն են համարում ոչ միայն  Հայաստանն  ու Ադրբեջանը, այլև աշխարհի գլխավոր դերակատարները։  Եվ այսպես, օգոստոսի … Read more