ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը: Այս մասին հաղորդում է ընդդիմադիր դաշինքը իր ֆեյսբուքյան էջում: Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին է, հունիսի 7-ի ընտրություններում դաշինքի ցուցակի առաջին համարն էր: Այդ ընտրություններով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովն աշխատանքները սկսում է վաղը: «Ուժեղ Հայաստան» … Read more

Ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի ցուցակի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել

Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ՝ Աշոտ Խաչատրյանը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հակակոռուպցիոնից: Խաչատրյանը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում ընդդիմադիր դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատ ստացողների թվում չէ: Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում Լուրեր … Read more

ԱԺ-ն՝ 9-րդ գումարման շեմին․ Կնյազ Հասանովը «կրկնվող փորձության» առաջ

Բաղրամյան 19-ում նորամուտի են պատրաստվում. ամենազբաղված մարդը Կնյազ Հասանովն է: Նիստը նա է վարելու՝ տարիքով ավագ պատգամավորն է: Հասանովին «Ազատություն»-ը խորհրդարանի միջանցքներում հանդիպեց, թղթերն առած շտապում էր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ՝ երևի առաջիկա նստաշրջանի բացման իր ելույթը քննարկելու: «Դե էդ բոլորը կլինի՝ և՛ բացման խոսքը, և՛ ելույթները, և ամեն ինչը կլինի նորմալ, ինձ … Read more

Փաստաբանը միջնորդում է փոխել «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանի տնային կալանքը

«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նրա տնային կալանքը փոխելու միջնորդություն է ներկայացնում դատարան՝ հղում անելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմանը, որ «անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»: Անցած տարվա դեկտեմբերից Սարգսյանը տնային կալանքի տակ է: Նա մեղադրյալ է … Read more

Առաքելյանը Գյումրիի կառավարման «ճգնաժամից խուսափելու համար» է հրաժարվել պատգամավորի մանդատից

Կառավարման հնարավոր ճգնաժամից խուսափելու համար է հրաժարվել պատգամավորի մանդատից, պնդում է արդեն տասն ամիս Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող առաջին փոխքաղաքապետը: Ավետիս Առաքելյանն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի 8-րդ համարն էր և նախօրեին ինքնաբացարկի դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այսօր հրավիրած ասուլիսում Առաքելյանն ասաց՝ մանդատը չվերցնելու հարցը քննարկել է և՛ տնային կալանքում գտնվող քաղաքապետ աներոջ՝ Վարդան Ղուկասյանի, … Read more

Ովքեր են ստանում պատգամավորական մանդատ. ԿԸՀ նիստը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակում է, թե խորհրդարան անցած ուժերի անդամներից ովքեր են ստանում պատգամավորական մանդատ: Երեք ուժերից էլ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած թեկնածուներ կան: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստանը»՝ 29 մանդատով և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով: Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում … Read more

Նարեկ Կարապետյանի առնչությամբ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարի՝ Նարեկ Կարապետյանի առնչությամբ Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին լրագրողներին այսօր հայտնեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: Նիստը տեղի կունենա խորհրդարան անցած ուժերին պատգամավորական մանդատները հանձնելուց հետո: Ինչի համար է Գլխավոր դատախազությունը դիմել ԿԸՀ, ինչ են քննարկելու այսօր ժամը 17:00-ին, Վարդևանյանը վստահեցրեց, որ տեղյակ չէ՝ ինչի … Read more

Ինքնաբացարկի դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից և ՔՊ-ից․ ովքեր չեն վերցնի պատգամավորական մանդատը

Մակունցը հրաժարվել է պատգամավորական մանդատից Միացյալ նահանգներում նախկին դեսպան, ՔՊ-ական Լիլիթ Մակունցը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Նա ինքնաբացարկի դիմում է գրել: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հաստատվում են լուրերն ու Մակունցը ղեկավարելու է վարչապետի աշխատակազմը: Նրանից այսօր ճշտել չհաջողվեց: «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը արդեն հայտարարել է, որ կառավարության ղեկավար պաշտոններում փոփոխություններ չի ծրագրում, աշխատակազմի ղեկավարի մասին … Read more

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ԿԸՀ-ից: ՔՊ-ից Պատգամավորական մանդատը չվերցնելու մասին հայտնել է նաև Ալեն Սիմոնյանը: Նա հավակնում էր նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնին, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատեց ոչ թե նրա, այլ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում … Read more

Ինքնաբացարկի դիմում է գրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի 18-րդ համար Լիլիա Շուշանյանը

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկի դիմում է գրել Լիլիա Շուշանյանը: «Ազատության» այս տեղեկությունը հաստատեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Շուշանյանը հունիսի 7-ի ընտրություններում ընդդիմադիր ուժի ցուցակի 18-րդ համարն է ու խորհրդարան անցած 29 թեկնածուներից մեկը: Նա աշխատել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում՝ զբաղեցրել է տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնը: Թե ինչու է հրաժարվում պատգամավորի աշխատանքից, «Ազատություն»-ը փորձեց … Read more