Հայկական ռադիոյի 100-ամյա պատմությունը՝ մանկական երգերով․ «Արևիկ»-ն ազդարարեց մարզային համերգաշարի սկիզբը

Հայկական ռադիոն նշում է կազմավորման 100-ամյակը՝ տոնական միջոցառումները մայրաքաղաքից տեղափոխելով մարզեր։ Հոբելյանական համերգաշարի մեկնարկը տրվեց Լոռու մարզում։ Սպիտակում Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը հին ու նոր երգերով, իսկ փոքրիկ արտիստները՝ նաև հաղորդավարի իրենց հմտություններով ներկայացան հանդիսատեսին։ Մարզային շրջագայությունը առաջիկայում կշարունակվի Հայաստանի ևս յոթ բնակավայրերում։

Ակնալճում, հողի հետ կռիվ տալով, լոլիկ ու խաղող են մշակում

Ակնալճի հողագործների հիմնական զբաղմունքը լոլիկի մշակությունն է ու այգեգործությունը: Գյուղացիները բառի լայն իմաստով հողի հետ կռիվ են տալիս, որպեսզի լավ արդյունք ստանան: Այստեղ հողերը բերրի չեն, քարքարոտ են ու անջրդի: Հիմնականում եկամուտը ստանում են լոլիկից ու խաղողից: Եղանակային փոփոխությունները դժվարացնում են գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Ակնալճի դաշտերում սկսել են լոլիկի սածիլումը: Մինչև այդ հողը ծածկել են … Read more

Տարածաշրջանի համեմատ՝ ցածր, երկրի ներսում՝ բարձր․ Հայաստանում գնաճը չի նահանջում

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թ. հունվար-ապրիլ ամիսներին, 2025 թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4,5 %-ով։ Այս ցուցանիշը ԿԲ սահմանած 3 % թիրախից արդեն բարձր է։ Փորձագիտական դաշտում ակնկալում են, որ առաջիկայում Կենտրոնական բանկը կհայտարարի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին։ Վերջին նիստում այն անփոփոխ մնաց՝ 6,5 %։ Ասիական զարգացման բանկի կանխատեսումներով՝ … Read more

Տրանսպորտային չլուծվող խնդիր Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում

Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տրանսպորտի խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Գյուղական բնակավայրերի մի մասը կտրված է  մարզկենտրոնից, մյուսներն աշխարհագրական դիրքի բերումով դուրս են երթուղուց: Տեղական իշխանության մարմինները խոստանում են, որ խնդիրը շուտով կլուծվի։ Արմավիրի մարզում մի շարք գյուղերի բնակիչների հույսը ոչ թե հանրային տրանսպորտն է, այլ՝ սեփական փոխադրամիջոցներն ու տաքսիները: Զրուցակիցս Ամասիայի բնակիչներից մեկն … Read more

Ինչպե՞ս են քվեարկելու տնային կալանքի տակ գտնվող անձինք

Հայաստանում 2026 թ. հունիսի 2-ի դրությամբ տնային կալանքի մեջ պահվում է 911 անձ։ Պրոբացիայի ծառայությունը կապահովի ընտրելու իրավունքի իրացումը, եթե նրանք ցանկանան մասնակցել հունիսի 7-ին սպասվող Ազգային ժողովի ընտրություններին։ Նշենք, որ տնային կալանք կրող անձինք ընտրելու իրավունք ունեն։ Միաժամանակ, տնային կալանքի դեպքում անձը պարտավոր է լինելու իր բնակության վայրում և չի կարող այնտեղից  դուրս գալ … Read more

Որ քաղաքական ուժը քանի տոկոսի հույս ունի կամ հույս ունի՞ անցնել խորհրդարան․ «Ռադիոլուրն» ի մի է բերել ակնկալիքները

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից ընդամենը 6 օր առաջ մրցակից հիմնական ուժերը խոսում են իրենց սպասելիքների մասին ու որոշակիացնում իրենց ակնկալիքները ։ «Ռադիոլուր»-ը փորձել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից պարզել, թե  որ քաղաքական ուժը քանի տոկոսի հույս ունի, կամ, եթե անկեղծանան, հույս ունե՞ն հաղթահարել անցողիկ շեմը։   Սահմանադրական մեծամասնություն կազմել, իշխանափոխություն ու ընդդիմափոխություն հաջողել, անցողիկ շեմ հաղթահարել … Read more

Վերանայել ու նորովի վերահսկել լոգիստիկ ոլորտը․ բեռնատարի մի խումբ վարորդներ ակցիայով փորձել են լսելի դարձնել իրենց խնդիրները   

Բեռնատարների մի խումբ վարորդներ  բողոքի ակցիա են իրականացրել հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետի մոտ: Նրանք դժգոհել են հիմնականում  Հայաստանից  Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող երրորդ երկրների վարորդների և իրենց հանդեպ կիրառվող հարկային քաղաքականությունից, քանի որ համարում են, որ հայ վարորդները անհավասար պայմաններում են և վճարում են  հարկեր, որոնք այլ երկրների վարորդների համար սահմանված չեն: Ակցիայի մասնակիցները  պահանջում և … Read more

Քրեական  նոր հետապնդումներ և նոր տուժող․ Մարտի 1-ի վերաբացված գործը թափ է հավաքում

Դատախազությունը երկու հաղորդագրություն է տարածել Մարտի 1-ի գործի առնչությամբ։ Առաջինով հայտնում է, որ քրեական նոր գործ է հարուցել բանակային կորպուսների չորս նախկին հրամանատարների նկատմամբ։ Նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու համար, ինչը, ըստ դատախազության,  էական վնաս է պատճառել՝ առաջացնելով ծանր հետևանքներ։ Մեկ այլ հաղորդագրությամբ՝ դատախազությունը հաղորդել է, որ 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով ապօրինի … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 02.06.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 02.06.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Ե՞րբ է Եվրոպան սպասում Հայաստանին․ ԵՄ-ն արձագանքել է ՌԴ կիրառած տնտեսական սահմանափակումներին Քրեական  նոր հետապնդումներ և նոր տուժող․ Մարտի 1-ի վերաբացված գործը թափ է հավաքում Գլխավոր դատախազությունն առաջարկում է «Արարատցեմենտ»-ում գլխավոր կառավարիչ նշանակել Back to top button

Ե՞րբ է Եվրոպան սպասում Հայաստանին․ ԵՄ-ն արձագանքել է ՌԴ կիրառած տնտեսական սահմանափակումներին

Նախընտրական շրջանում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած տնտեսական սահմանափակումներին զուգահեռ՝ հստակ հայտարարություններ և ազդակներ են սկսել հնչել նաև ԵՄ–ից։ Այս առումով միանգամից երկու անդրադարձ կա նախընտրական Հայաստանի իրավիճակին՝ արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Անգամ մոտավոր ժամկետ է հայտարարվել, թե Հայաստանին երբվանից կարող են սպասել ԵՄ–ում։ Հայաստանի ներքաղաքական պայքարի աշխարհաքաղաքական «փոխհրաձգությանը» միացավ նաև ԵՄ–ն։ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի կիրառած տնտեսական … Read more