Կոստան Զարյանի «Արա Աստվածը»՝ «ձայնային բեմում»․ Հանրային ռադիոյի նոր ռադիոներկայացումը պատրաստ է
Երկու օրից ունկնդրի դատին կհանձնվի Հանրային ռադիոյի ամենաառանձնահատուկ ձևաչափերից մեկի՝ ռադիոթատրոնի հերթական ձայնագրությունը, որն այս անգամ իր բնույթով առանձնանում է․ հիմքում Կոստան Զարյանի «Արա Աստվածն» է՝ առաջին անգամ ռադիոներկայացման ձևաչափով։