«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 30.05.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 30.05.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո OpenAI-ի ChatGPT Edu գործիքը հասանելի կդառնա Հայաստանի կրթական համայնքին Երազանք քարերի միջոցով․ ինչպե ՞ս Ջերմուկը դարձավ շախտամային քաղաք Պատերազմ հրահրելու մեղադրանքից մինչև «բազմոց քշելու» ակցիա․ նախընտրական քարոզարշավի 3-րդ շաբաթը Back to top button

Պատերազմ հրահրելու մեղադրանքից մինչև «բազմոց քշելու» ակցիա․ նախընտրական քարոզարշավի 3-րդ շաբաթը

Լրանում է խորհրդրարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի երրորդ շաբաթը։ Քաղաքական 18 ուժեր շարունակում են ներկայացնել իրենց նախընտարական ծրագրերը, հեռակա բանավիճել, դեմ առ դեմ կամ առցանց շփվել ընտրողների հետ։ Ինչպե՞ս ու ի՞նչ խոստումներով են ամփոփել ուժերը նախընտրական անցնող շաբաթը։ Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկուկես ժամ խոսեց ոչ այնքան … Read more

OpenAI-ի ChatGPT Edu գործիքը հասանելի կդառնա Հայաստանի կրթական համայնքին

Արհեստական բանականության գործիքները շուտով լայնորեն կկիրառվեն Հայաստանի կրթական համակարգում։ ԿԳՄՍ նախարարությունը, OpenAI-ն ու Firebird-ը համատեղ ծրագրով նախատեսում են ChatGPT Edu և Codex հարթակները հասանելի դարձնել դպրոցներին և բուհերին՝ ստեղծելով տեխնոլոգիական նոր հնարավորություններ ուսուցիչների, դասախոսների, ուսանողների և աշակերտների համար։ Նախաձեռնության առաջին փուլում կտրամադրվի 50 հազար կրթական բաժանորդագրություն, հետագայում ծրագիրը կընդլայնվի։ Կրթական գերատեսչության և գործընկեր կառույցների համոզմամբ՝ … Read more

«Սասունցի Դավիթ»-ն ու «Թամար»-ը բաց երկնքի տակ․ Թումանյանի այգին կվերածվի մշակութային բեմի

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 2-ից 6-ը 4-րդ անգամ կանցկացվի Երևանյան բալետային միջազգային փառատոնը: Հունիսի 2-ին և 3-ին կներկայացվի «Թամար» բալետի առաջնախաղը, որ Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով բեմադրել է բալետմայստեր Իլյա Ժիվոն: Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի արդեն մեծ ճանաչում գտած և սիրված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան: Վերջին ամիսների ամենապահանջված ներկայացումներից մեկը՝ «Սասուցի Դավիթ» բալետ-օրատորիան, կցուցադրվի բաց … Read more

«Դիտորդական» տարաձայնություն Երևանի ու Մոսկվայի միջև — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայաստանում սպասվող ընտրությունների դիտարկումը թեև քաղաքական գործառույթ չէ, բայց հայտնվել է քաղաքական քննարկումների առանցքում։ Մոսկվան ու Երևանը  տարաձայնություններ ունեն դիտորդական առաքելությունների կազմերի առնչությամբ։ Ռուսական կողմը զգուշացրել է, որ Երևանի այս դիրքորոշումը հաշվի կառնի հարաբերություններում։ Ընդհանուր առմամբ՝ հունիսի 7-ին սպասվող ընտրությունները դիտարկելու է շուրջ 400 տեղացի և 200ից ավելի միջազգային դիտորդ։ Հունիսի 7–ի ԱԺ ընտրությունները Հայաստանում … Read more

Ինչի՞ մասին է ԵԱՏՄ ղեկավարների՝ Հայաստանին վերաբերող  հայտարարությունը

Աստանայում ԵԱՏՄ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը տևել է մոտ 2 ժամ, այնուհետև տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Հայաստանի համար ԵԱՏՄ առաջնորդների հանդիպումը կարևոր էր հատկապես այն առումով, որ նախապես հայտարարվել էր, որ գագաթնաժողովում քննարկվելու է նաև Հայաստանի հետագա անդամակցության հարցը։ Գագաթնաժողովից հետո լրագրողներին տեղեկացվել է, որ հայտարարություն է փոխանցվել … Read more

Օրինական միգրացիայի դուռը կբացվի, երբ փակվի անօրինական միգրացիայի դռները․Հայաստանը վիզաների ազատականացման ճանապարհին

74 հենանիշ՝ իրականացման երկու փուլով։ Հայաստանը սկսել է բարեփոխումները՝ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման վերջնական արդյունքին հասնելու համար։ Գնահատման առաջին զեկույցը արդեն փոխանցվել է Հայաստանին։ Մինչ պաշտոնական Երևանում բարեփոխումներ են սկսել, Հայաստանի քաղաքացիները սպասում են, թե երբ են առանց քաշքշուկների՝ Եվրոպա մեկնելու։ Իսկ եվրոպական երկրների անօրինական միգրատներն անհանգիստ են։ Նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց։ Հայաստանի … Read more

Ծաղկի շուկայում լճացում է. տեսչական ստուգումների պատճառով կասեցվել է ծաղիկների արտահանումը Ռուսաստան

Ռուսաստանը մայիսի 22-ից ժամանակավորապես կասեցրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից։ Ըստ պաշտոնական բացատրության ՝ պատճառը հայտնաբերված խախտումներն են։ Ռուս մասնագետները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ  տեսչական ստուգումներ են  իրականացրել ջերմոցային տնտեսություններում: Ստուգումներն արդեն ավարտվել են, արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ: Իսկ այդ ընթացքում ծաղկի հայաստանյան շուկայում լճացում է․ ծաղկի արտադրությամբ զբաղվողներն իրացման լուրջ խնդիրների առջև են։ Արմավիրի … Read more

Պատմության էջերից․ Արամ Մանուկյանի հանդիպումը Կատարինե Զալյանի հետ

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի կյանքի մի դրվագ կապված է Արմավիրի՝ նախկին Ղուրդուղուլի գավառի հետ: Այստեղ է նա հանդիպել իր ապագա կնոջը՝ բժշկուհի Կատարինե Զալյանին: Արմավիր գյուղում պահպանվել է այն տունը, որտեղ ապրել են ամուսինները: Նրանք ծանոթացել են այդ գյուղի որբանոցում: Այս պատմությունը տատից լսել ու «Ռադիոլուր»-ին է փոխանցել արմավիրցի Հակոբ Հակոբյանը: Սարդարապատի, … Read more

Հնդկական զենիթահրթիռային համակարգեր, ֆրանսիական զրահամեքենաներ, հայկական ԱԹՍ-ներ․ ինչ ցուցադրվեց զորահանդեսին

Յոթ երկրների արտադրության հարձակվողական ու պաշտպանական ժամանակակից սպառազինություն, հայրենական արտադրության ԱԹՍ-ներ։ Խոստացված զորահանդես-հաշվետվության ամենաուշագրավ հատվածը վերջին տարիներին ձեռք բերված զենք- զինամթերքի ցուցադրությունն էր։ Հանրությունը տեսավ, թե ինչ կա հայկական բանակի զինանոցում։ Ռազմական փորձագետները «Ռադիոլուր»-ի հետ զրույցում առանձնացրել են զորահանդեսի ամենաուշագրավ դրվագները։ Մեկ ժամից մի փոքր ավելի պահանջվեց, որ վերջին տարիներին ձեռք բերված սպառազինության ու ռազմատեխնիկայի … Read more