Չեմպիոնների լիգա․ Լիգայի փուլի 36 թիմերից 32-ը հայտնի են — Armsport.am

Երեկ՝ օգոստոսի 27-ին, տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին պատասխան խաղերը, որոնց արդյունքում որոշվեցին Չեմպիոնների լիգայի խաղարկութան լիգայի փուլ անցած ևս երեք թիմ։ Այսպիսով, Ղազախստանի «Կայրաթը» դուրս եկավ Չեմպիոնների լիգա՝ հաղթելով Շոտլանդիայի «Սելտիկին» (0:0, 3:2՝ 11 մետրանոցներով), Նորվեգիայի «Բուդյո Գլիմտը» երկու խաղերի արդյունքում վստահ հաղթանակ տարավ Ավստրիայի «Շտուրմի» նկատմամբ (5:0, … Read more

Նա Ոսկե գնդակը հաղթելու լավ հնարավորություն ունի․ Ֆիգու — Armsport.am

Պորտուգալացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն նշել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» երեք հիմնական հավակնորդներին։ «Ես չեմ կարծում, որ Ակումբային աշխարհի առաջնությունը որևէ ազդեցություն կունենա «Ոսկե գնդակի» վրա։ Իմ կարծիքով՝ երեք հիմնական հավակնորդներն են Վիտինյան, Լամին Յամալը և Ուսման Դեմբելեն։ Վիտինյան հաղթելու լավ հնարավորություն ունի, բայց այստեղ ամեն ինչ կախված կլինի քվեարկող մարդկանցից»,-  Ֆիգու խոսքերն … Read more

Սթիվեն Ջերարդը նշել է ժամանակակից ֆուտբոլի երեք լավագույն կիսապաշտպաններին

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի լեգենդ Սթիվեն Ջերարդը անվանել է ժամանակակից ֆուտբոլի երեք լավագույն կիսապաշտպաններին։ Նա առանձնացրել է Պրեմիեր լիգայի երկու և Լիգա 1-ի մեկ խաղացողի։ «Ովքե՞ր են ներկայիս ֆուտբոլի երեք լավագույն կիսապաշտպանները։ Ռոդրի, Ալեքսիս Մակալիստեր և Վիտինյա»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում ESPN-ը։ Ավելի վաղ անգլիացին նշել էր պատմության լավագույն խաղացողին․ ընտրություն կատարելով Լիոնել Մեսսիի և … Read more

Դոնարուման հրաժեշտ է տալիս Փարիզին․ իտալացին նոր ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հրաժեշտ տվեց ՊՍԺ-ի երկրպագուներին՝ լքելով փարիզյան գրանդը Լիգա 1-ի երկրորդ տուրի՝ «Անժեի» դեմ խաղից (0:1) հետո։ Այսօր՝ օգոստոսի 24-ին, հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ, իտալացին համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Քաղաքայինները» արդեն երկարաժամկետ պայմանագիր են պատրաստել 26-ամյա խաղացողի համար և այժմ բանակցում են ֆրանսիական ակումբի հետ տրանսֆերի գումարի … Read more

🎥 ՊՍԺ-ն տանը դժվարին հաղթանակ տարավ Անժեի նկատմամբ

window.addEventListener(“DOMContentLoaded”,event=>{window.addEventListener(“message”,event=>{if(event.data.appHeight&&”c98b1″==event.data.inst){let container=document.querySelector(“#scoreaxis-widget-c98b1 iframe”);container&&(container.style.height=parseInt(event.data.appHeight)+”px”)}},!1)}); Ֆրանսիայի Լիգա 1, 2-րդ տուր ՊՍԺ — «Անժե»՝ 1։0 Գոլը՝ Ֆաբիան Ռուիս (50) Գոլը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։ Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Ես ցավում եմ նրա համար. Մբապեն՝ նախկին թիմակցի մասին — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի մասին։ «Ես ցավում եմ Ջանլուիջիի համար։ Սա նրա համար դժվար և անարդար ժամանակներ են»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքերն է մեջբերում Defensa Central-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել էր, որ Դոնարումային թիմից հեռացնելու որոշումն անձամբ … Read more

Ոչ Յամալը, ոչ էլ Դեմբելեն․ Ֆրանսիայի հավաքականի նախկին մարզիչը նշել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին

Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը նշել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտին։ Նրա խոսքով՝ ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին ավելի կայուն է եղել ողջ մրցաշրջանի ընթացքում և պետք է հենց նա ստանա հեղինակավոր մրցանակը։ Մասնագետը վստահ է, որ 26-ամյա ֆուտբոլիստն ավելի է արժանի մրցանակին, քան նրա թիմակիցները՝ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն և … Read more

ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՊՍԺ-ի նոր համազգեստը․ | SocialMedia

Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն ներկայացրել է նոր համազգեստի երրորդ տարբերակը 2025-2026 թվականների մրցաշրջանի համար։ Փարիզյան ակումբի տեխնիկական հովանավորը ամերիկյան Nike ընկերությունն է։ «Ներշնչված 2000-ականների սկզբի Nike Total 90 պաշտամունքային դիզայնով՝ այս համազգեստն առաջարկում է ժամանակակից մատուցում։ T90-ի լեգենդար դարաշրջանը ֆուտբոլի պատմության ամենանշանակալի ժամանակահատվածներից էր, երբ համարձակությունը, անկանխատեսելիությունը եւ ոճը ձեւավորում էին խաղը»,- … Read more

🎥 Լիգա 1․ Վիտինյայի գոլը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին

window.addEventListener(“DOMContentLoaded”,event=>{window.addEventListener(“message”,event=>{if(event.data.appHeight&&”46b3c”==event.data.inst){let container=document.querySelector(“#scoreaxis-widget-46b3c iframe”);container&&(container.style.height=parseInt(event.data.appHeight)+”px”)}},!1)}); ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին» Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի խաղում։ Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ ՊՍԺ-ի։ 67-րդ րոպեին գոլ խփեց Վիտինյան՝ Նունու Մենդեշի փոխանցումից հետո։ Հաջորդ տուրում ՊՍԺ-ն օգոստոսի 22-ին կընդունի «Անժեին», իսկ «Նանտը» օգոստոսի 24-ին արտագնա խաղում կմրցի «Ստրասբուրգի» հետ։ Կիրակնօրյա մյուս խաղերում «Օսերը» 1:0 հաշվով հաղթեց «Լորյանին», «Ստրասբուրգը» նույն հաշվով … Read more

Բարսելոնան նախատեսում է նոր նախագիծ կառուցել Յամալի և ՊՍԺ-ի աստղի շուրջ — Armsport.am

«Բարսելոնան» ձգտում է վերականգնել համաշխարհային ֆուտբոլում գերիշխող ակումբի կարգավիճակը և իր առջև դրել է հավակնոտ նպատակ՝ ձեռք բերել ՊՍԺ-ի երիտասարդ աստղ Դեսիրե Դուեին։ Այս մասին հայտնում է indykaila News-ը։ Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել Դուեի հետ և նոր նախագիծ կառուցել նրա ու Լամին Յամալի շուրջ։ Նախագիծը նախատեսվում է մեկնարկել առաջիկա ամիսներին։ Անցած … Read more