Ես ցավում եմ նրա համար. Մբապեն՝ նախկին թիմակցի մասին — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի մասին։

«Ես ցավում եմ Ջանլուիջիի համար։ Սա նրա համար դժվար և անարդար ժամանակներ են»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքերն է մեջբերում Defensa Central-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել էր, որ Դոնարումային թիմից հեռացնելու որոշումն անձամբ է կայացրել, քանի որ իրեն անհրաժեշտ է այլ բնութագրերով դարպասապահ։

Ավելի ուշ իտալացին հրապարակել էր գրառում, որի միջոցով հայտարարել էր թիմից հեռանալու մասին։ Իտալացի դարպասապահի ձեռքբերման գլխավոր հավակնորդը համարվում է անգլիական «Մանչեսթեր Սիթի»։

Leave a Comment