Նա Ոսկե գնդակը հաղթելու լավ հնարավորություն ունի․ Ֆիգու — Armsport.am

Պորտուգալացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն նշել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» երեք հիմնական հավակնորդներին։

«Ես չեմ կարծում, որ Ակումբային աշխարհի առաջնությունը որևէ ազդեցություն կունենա «Ոսկե գնդակի» վրա։ Իմ կարծիքով՝ երեք հիմնական հավակնորդներն են Վիտինյան, Լամին Յամալը և Ուսման Դեմբելեն։ Վիտինյան հաղթելու լավ հնարավորություն ունի, բայց այստեղ ամեն ինչ կախված կլինի քվեարկող մարդկանցից»,-  Ֆիգու խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ այս տարվա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։ Մրցանակի ներկայիս դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին է։

Leave a Comment