Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հրաժեշտ տվեց ՊՍԺ-ի երկրպագուներին՝ լքելով փարիզյան գրանդը Լիգա 1-ի երկրորդ տուրի՝ «Անժեի» դեմ խաղից (0:1) հետո։
Այսօր՝ օգոստոսի 24-ին, հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ, իտալացին համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Քաղաքայինները» արդեն երկարաժամկետ պայմանագիր են պատրաստել 26-ամյա խաղացողի համար և այժմ բանակցում են ֆրանսիական ակումբի հետ տրանսֆերի գումարի շուրջ։
Անցած մրցաշրջանում Դոնարուման փարիզյան գրանդի կազմում անցկացրել է 47 խաղ, որոնցից 17-ում անառիկ է պահել սեփական դարպասը։