Սթիվեն Ջերարդը նշել է ժամանակակից ֆուտբոլի երեք լավագույն կիսապաշտպաններին

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի լեգենդ Սթիվեն Ջերարդը անվանել է ժամանակակից ֆուտբոլի երեք լավագույն կիսապաշտպաններին։ Նա առանձնացրել է Պրեմիեր լիգայի երկու և Լիգա 1-ի մեկ խաղացողի։

«Ովքե՞ր են ներկայիս ֆուտբոլի երեք լավագույն կիսապաշտպանները։ Ռոդրի, Ալեքսիս Մակալիստեր և Վիտինյա»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Ավելի վաղ անգլիացին նշել էր պատմության լավագույն խաղացողին․ ընտրություն կատարելով Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև՝ ի վերջո Ջերարդի ընտրությունը կանգ էր առել արգենտինացու վրա։

Leave a Comment